Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Բաղանիսի արոտավայրերի ուղղությամբ
ՀասարակությունԱդրբեջանական կողմը Բաղանիսի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի թիկունքի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների արդյունքում երկու կով է սատկել: «Դիրքերը չեն տուժել»,-ասաց նա: