Նոր վերահսկիչ հաշվիչ պալատը պետական ապարատն առավել թափանցիկ կդարձնի. Արմեն Ռուստամյան
ՀասարակությունՆոր Վերասկիչ հաշվիչ պալատը պետական ապարատի աշխատանքն առավել թափանցիկ կդարձնի։ Այս մասին փետրվարի 27–ին հայտարարել է ՀՅԴ դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնում քննարկելով Լեւոն Յոլյանի թեկնածությունը։
Ըստ 2015–ի դեկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների՝ վերահսկիչ պալատը կդառնա Վերահսկիչ հաշվիչ։ «Նրա հիմնական աշխատանքը կդառնա արդեն ոչ թե ստուգումները, այլ աուդիտը։ Դա կօգնի ոչ թե անցնել խախտումների վրայով, այլ կանխել դրանք։ Ուստի Յոլյանին աշխատանքում հաջողություն եմ մաղթում։ Ես ուրախ եմ, որ մեր քաղաքական ուժն այդ բարեփոխումների նախաձեռնողներից մեկն էր։ Կյանքը ցույց կտա դրանց անհրաժտությունը», - նշել է Ռուստամյանը։