Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»


Հոլանդահայերը Հաագայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց են անցկացրել, նամակ են հանձնել Նիդերլանդների ԱԳՆ

Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, հզոր ցույց են կազմակերպել Հաագայում` Ադրբեջանի դեսպանության առջև, հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացված ջարդերի զոհերին։

Ինչպես տեղեկացրեցին Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններից, արդեն ավանդույթ դարձած այս ցույցը փետրվարի 27-ին կրկին անցկացվել է և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` բազում հայորդիներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ բողոքի հզոր ալիք են բարձրացրել։

Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությանն ընդունել է նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան է հանձնել Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների նամակն ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։

Հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր են քննարկվել, և հոլանդահայերն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։

Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու գործում և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդակով հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման հասնելու համար: Մասնավորապես շեշտվել է այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի հետ, որն այսօր Ադրբեջանը խախտում է, բայց որի գնահատականը միջազգային հասարակությունը դեռ չի տալիս:

Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նիդերլանդացի դիվանագետը խոսել է իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնել, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց է բարձրացրել բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։

Նշվել է նաև, որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձնումը։ Ինչ դիրքորոշում կունենա Նիդերլանդները, եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։

Հոլանդահայության ցույցը սկսվել է «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարներն անցել են Հաագայի փողոցներով հասել Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի են ուժգնացել։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չեն  խանգարել, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։

Հոլանդահայությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ չնայած հայրենիքից հեռու է հազարավոր կիլոմետրերով` կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան