Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
ՀասարակությունՍտեփանակերտի հուշահամալիրում փետրվարի 28-ին հարյուրավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 29 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:
Սգո երթի մասնակիցները իրենց հետ բերել էին սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող կարգախոսներով պաստառներ, որոնց վրա նշված էին «Սումգայիթում կատարվածը Ցեղասպանություն է, իսկ կատարողները՝ միջազգային հանցագործներ», «Դատաստան Սումգայիթի ոճրագործներին», «Վերջ ադրբեջանական ագրեսիային» և այլն։