Վեդիում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Այս մասին տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղի մոտ) բախվել է մանր եղջերավոր անասունների (ոչխար) հոտին (350 գլուխ). անկել են մոտ 120 ոչխար և վիրավորվել՝ 50-ը:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: