Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան


Սուտ մատնության ևս մեկ դեպք. քննիչն ու օպերլիազորը հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հաղորդում է տվել քննիչի կողմից  կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ:  

Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվ ական ծառայությունից:

Մասնավորապես, կալանավորը հաղորդմամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժնում վերջինս 35.000 ՀՀ դրամի կաշառք է տվել քննիչ Ս. Հովհաննիսյանին՝ խնդրելով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն քննիչը գումարը վերցնելուց հետո խոստումը չի կատարել, իսկ ինքը կալանավորվել է: Նախաքննության արդյունքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ Տ. Հարությունյանը սուտ մատնություն է կատարել` Ս. Հովհաննիսյանին հանիրավի մեղադրելով կաշառք վերցնելու մեջ, քանի որ իրականում քննչական բաժին տեղափոխվելիս կալանավորի մոտ որևէ գումար չի եղել, հետևաբար վերջինս չէր կարող այն որպես կաշառք փոխանցեր քննիչին: Մասնավորապես, որպես ապացույց հաշվի է առնվել ոստիկանության օպերլիազոր Ա. Կարակոզյանի կազմած արձանագրությունը, համաձայն որի` Տ. Հարությունյանը մինչ քննչական բաժին տեղափոխվելը ոստիկանությունում ընթերակաների մասնակցությամբ ենթարկվել է խուզարկության, և նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Չնայած այդ հանգամանքին` նախաքննության հաջորդ փուլում Տ. Հարությունյանը ևս մեկ սուտ մատնություն է կատարել` պնդելով, որ օպերլիազորի կազմած արձանագրությունը կեղծ է, քանի որ ոստիկանություն բերման ենթարկվելու ժամանակ իր մոտ եղել է նշված գումարը, սակայն ինքը ընթերակաների ներկայությամբ ընդհանրապես անձնական խուզարկության չի ենթարկվել: Նախաքննության ընթացքում ընթերակաների, օպերլիազոր Ա. Կարակոզյանի հարցաքննությամբ, ինչպես նաև մի շարք այլ քննչական ու դատավարական գործողությունների կատարման արդյունքում հերքվել են Տ. Հարությունյանի հայտնա ծ տվյալները:

Այսպիսով, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ քննիչն իրականում կալանավորից կաշառք չի վերցրել, իսկ ոստիկանության օպերլիազորը կեղծ արձանագրություն չի կազմել, այսինքն` Տ. Հարությունյանը երկու դրվագով սուտ մատնություն է կատարել: Ըստ  այդմ` որոշում է կայացվել քննիչ Ս. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ոստիկանության օպերլիազոր Ա.Կարակոզյանի նկատմամբ 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացա կայության հիմքով: Իսկ Տ. Հարությունյանի կողմից երկու դրվագով սուտ մատնություն կատարելու համար հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի նախաքննության ընթացքում վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Տ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելո ւ և դատարան ուղարկելու համար:

Ի դեպ, հարկ է նշել, որ կտրուկ աճել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով սուտ մատնությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի քանակը: Այսպես,   եթե 2015թ.-ին քննվել է այս բնույթի ընդամենը 21 գործ, ապա 2016թ.-ին դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝  հասնելով 44-ի: Նույնաբնույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի աճի միտումը պահպանվում է նաև այս տարի. եթե 2015թ.-ի առաջին երկու ամսվա ընթացքում քննվել է այս բնույթի 2, իսկ 2016թ.-ին` 7 քրեական գործ, ապա այս տարվա մարտի 1-ի դրությամբ այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է` հասնելով 15-ի: Սրան էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով ՀՀ դատախազությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իշխանության տարբեր մարմիններին կամ դատարաններում իրականությանը չհամապատա սխանող բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացնում և հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Հատուկ քննչական ծառայությունը  հարկ է համարում կրկին տեղեկացնել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը քրեորեն պատժելի արարք է:

 

Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր