Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է Ջբեյլի Թռչնոց բույն որբանոց
ՀասարակությունՎատիկանում Հայաստանի արտակարգ ևլիազոր դեսպան Միքայել Մինասյանը Լիբանանում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Առաջին կաթողիկոսի հետ ունեցած աշխատանքային հանդիպումից հետո, դեսպան Մինասյանն ու Վեհափառը միասին շրջել են Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում և Անթիլիասի Կիլիկիա թանգարանում, որտեղ ցուցադրված են Սիսի կաթողիկոսարանից փրկված եկեղեցական սպասքն ու մասունքները: Արամ Առաջինն ու Միքայել Մինասյանը միասին այցելել են Անթիլիասի Մայրավանքում տեղակայված Հայոց ցեղասպանության հուշարձան, որն առաջինն է աշխարհում:
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն այցելել է նաև Ջբեյլի Թռչնոց բույն որբանոցի ամենահին շենքերից մեկը, որտեղ 1915 թվականին հազարավոր հայ որբեր ապաստան են ստացել Մարիա Յակոբսենի և մյուս միսիոներների ջանքերով: Արամ Առաջինի նախաձեռնությամբ շենքն արդեն երկրորդ տարին է՝ թանգարանի է վերածվել:
«Ես վերհիշեցի Ցեղասպանության ողջ պատմությունը, այն վերապրած մանուկների ճակատագրերը: Չեմ կարողչհիշել Մարիա Յակոբսենին՝ մի կնոջ, ով իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին: Նա սովորել է հայերեն, որպեսզի հայմանուկների հետ խոսի իրենց մայրերի լեզվով: Ես վստահ եմ, որ թանգարանի այցելուներն այստեղից դուրս են գալուդրական տպավորություններով ու գաղափարներով»,- թանգարանում լրագրողների հետ զրույցում ասել է Միքայել Մինասյանը:
Թանգարանի վերածված որբանոցի շենքում փրկված որբերի պատմություններ, բացառիկ արխիվային փաստաթղթեր ևչհրապարակված նյութեր են պահպանվում: