Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին խոտածածկույթ և կայանված «ԿամԱԶ»-ի անվադողեր են այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 2-ին, ժամը 12:16-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:33-ին, մարվել՝ 12:40-ին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ և կայանած «ԿամԱԶ» մակնիշի 215 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենայի 8 անվադողերը, որից՝ 2-ը մասամբ, 6-ը՝ ամբողջությամբ և ռետինե խողովակներ: