Պաղեստինում մահացել է 69 երեխայի լույս աշխարհ բերած 40-ամյա կինը
ՀասարակությունՊաղեստինում 40 տարեկան հասակում մահացել է 69 երեխայի լույս աշխարհ բերած կինը: Կնոջ մահվան մասին արաբական լրատվամիջոցներին հայտնել է նրա ամուսինը:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, մահացած պաղեստինուհին համարվում էր աշխարհի ամենաբեղմնավոր կինը, սակայն նրա ռեկորդը ոչ ոք չէր հաստատել: Պաղեստինուհու ամուսինը, սակայն, չի հայտնել վերջինիս մահվան պատճառը։
Գինեսի ռեկորդների գրքում արդեն նման ռեկորդ կա գրանցված: Հայտնի է, որ Ռուսաստանի Իվանովյան մարզի բնակիչ Ֆյոդոր Վասիլևի կինը, որը բնակվել է 18-րդ դարում, նույնպես 69 երեխա է ունեցել: