Air India ավիաընկերության կանացի անձնակազմը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել
ՀասարակությունAir India ավիաընկերության Բոյինգ 777 օդանավը Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթ է կատարել Խաղաղ օվկիանոսի վրայով, իսկ հետադարձ չվերթը՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով։ Ամբողջ անձնակազմը բացառապես կանանցից է եղել կազմված, գրում է Life.ru-ը։
Օդաչուներից, բորտուղեկցորդուհիներից բացի՝ բոլոր ցամաքային աշխատակիցները, որոնք աշխատել են օդանավի հետ, այդ թվում անվտանգության աուդիտորները, ինժեներներն ու դիսպետչերները կանայք են եղել։