Օտարերկրացի ընթերցողը պիտի իմանա, որ ադրբեջանական կողմի մատուցած պատմությունը ճիշտ չէ. «Երկիր դրախտավայր» գրքի շնորհանդեսին
Հրատարակչական խորհրդի անդամ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանն էլ կարևոր համարեց «Երկիր դրախտավայր» գրքի ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանությունը. «Գիրքը պետք է թարգմանվի ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մենք ոչինչ ապացուցելու կարիք չունենք, ի տարբերություն մեր հարևանների, բայց օտարերկրացի ընթերցողը ադրբեջանական կողմի հրատարակած աղբյուրներին է ծանոթանում: Նա պիտի հասկանա, որ նրանց մատուցածը ճիշտ չէ: Հանրությանն այս գրքի հետ ծանոթացնելը ես քաղաքականապես համարում եմ կարևոր երևույթ»:
Նշենք, որ «Երկիր դրախտավայր» գրքում տեղ են գտել տարբեր մասնագիտության տեր օտարազգի հեղինակությունների կարծիքները Հայաստանի և հայերի մասին: