«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ այսօր տեղի ունեցավ «Երկիր դրախտավայր» գրքի շնորհանդեսը, որի շրջանակներում ելույթ ունեցավ գրքի կազմող, «Հայագիտակ» հրատարակչության ղեկավար Ալբերտ Իսոյանը, ով իր խոսքում նշեց, որ գաղափարը շատ հին է եղել, այս մասին հայտնում է Օrer.am-ը: Նրա խոսքով՝ շատ հեղինակների՝ Հայաստանի և հայերի մասին կարծիքներ չեն զետեղվել գրքում, ինչի համար ինքը նաև երկրորդ և երրորդ հատորներն է պատկերացնում: Հրատարակչական խորհրդի անդամ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանն էլ կարևոր համարեց «Երկիր դրախտավայր» գրքի ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանությունը. «Գիրքը պետք է թարգմանվի ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մենք ոչինչ ապացուցելու կարիք չունենք, ի տարբերություն մեր հարևանների, բայց օտարերկրացի ընթերցողը ադրբեջանական կողմի հրատարակած աղբյուրներին է ծանոթանում: Նա պիտի հասկանա, որ նրանց մատուցածը ճիշտ չէ: Հանրությանն այս գրքի հետ ծանոթացնելը ես քաղաքականապես համարում եմ կարևոր երևույթ»: Նշենք, որ «Երկիր դրախտավայր» գրքում տեղ են գտել տարբեր մասնագիտության տեր օտարազգի հեղինակությունների կարծիքները Հայաստանի և հայերի մասին: