Թիվ 186 դպրոցի աշակերտը դանակահարել է իր հասակակցին. հարուցվել է քրեական գործ
Անչափահաս Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Մինսկի փողոցի 95 հասցեում գտնվող թիվ 186 դպրոցում, համադասարանցի Գեղամ Նիկողոսյանի հետ միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների առիթով, նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում հիշյալ դպրոցի բակում վիճաբանել է Գ.Նիկողոսյանի և վերջինիս ընկերներ՝ Արթուր Շահումյանի, Հայկ Մարգարյանի, Գագիկ Աթաբեկյանի,Կարեն Հակոբյանի հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով 1 անգամ հարվածել է Հ.Մարգարյանին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Դեպքի վայրից հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ դանակը, Կ.Մանուկյանի և Հ. Մարգարյանի հագուստները գտնվում են իրեղեն ապացույցների պահոցում: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին:
2000 թվականի մարտի 5-ին ծնված Կարեն Մանուկյանը սովորում է Երևանի թիվ 186 դպրոցի 9-րդ դասարանում: