Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 14-ին քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ,-այս մասին հայտնում էORER.am-ը: Անչափահաս Կարեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Մինսկի փողոցի 95 հասցեում գտնվող թիվ 186 դպրոցում, համադասարանցի Գեղամ Նիկողոսյանի հետ միմյանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների առիթով, նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում հիշյալ դպրոցի բակում վիճաբանել է Գ.Նիկողոսյանի և վերջինիս ընկերներ՝ Արթուր Շահումյանի, Հայկ Մարգարյանի, Գագիկ Աթաբեկյանի,Կարեն Հակոբյանի հետ, որի ընթացքում նախապես իր հետ տանից վերցրած դանակով 1 անգամ հարվածել է Հ.Մարգարյանին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել առողջության ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Դեպքի վայրից հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ դանակը, Կ.Մանուկյանի և Հ. Մարգարյանի հագուստները գտնվում են իրեղեն ապացույցների պահոցում: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին: 2000 թվականի մարտի 5-ին ծնված Կարեն Մանուկյանը սովորում է Երևանի թիվ 186 դպրոցի 9-րդ դասարանում: