Մշակույթի տունը վերածվել է ՀՀԿ-ի շտաբի՞
ՀասարակությունԱյսօր Արմավիր քաղաքում նախատեսված էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Սակայն, մինչ հանդիպումը կմեկնարկեր, մշակույթի տան ճակատային մասում նկատեցինք ՀՀԿ-ի պաստառը: Ճշտելու համար, թե արդյոք ՀՀԿ-ի շտաբը գործելու է հենց մշակույթի տանը Orer.am-ը փորձեց զրուցել տվյալ կառույցի տօրենի հետ: Նշենք, որ հարցով հետաքրքրվող լրագրողների մուտքը տեղի աշխատողներից ռեժիսորը, ինչպես ինքը ներկայացավ, նախ փորձեց արգելել:
Ինչեւէ, լրագրողական համառության արդյունքում հնարավոր եղավ զրուցել տնօրենի հետ, ով, սակայն, չցանկացավ ներկայանալ, նա պարզապես նշեց. «Գնացեք վերադասին ուղղեք ձեր հարցերը՝ քաղաքապետարան, մարզպետարան: Բերել փակցրել են, դեռ ոչ մի միջոցառում չի եղել այստեղ»,-ասաց Մշակույթի տան տնօրենը:
Սոսե Չանդոյան