Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»


Ինչպես է անցել Ղրիմում հայտնի դիմահարդար և ոճաբան Լյուսի Օգանիսյանի մաստեր կլասը Երևանում

Blognews.am-ը գրում է.

Օրերս Երևանում դիմահարդարման դասընթացներ անցկացրեց Ղրիմում ապրող մեր հայրենակցուհի, դիմահարդար, ոճաբան ու «Шоппинг со стилистом» հաղորդման վարող Լյուսինե Օգանիսյանը:

Ի՞նչ կարծիքի է Լյուսինեն Հայաստանում աշխատող դիմահարդարների մասին, որքա՞ն հաճախ է նա լինում Երևանում և առաջիկա ի՞նչ պլաններ ունի նա՝ Հայաստանի հետ կապված. այս և հետաքրքիր այլ թեմաների շուրջ Լյուսինեի հետ BlogNews-ի զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Լյուսինե՛,  որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք դիմահարդարմամբ, որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատում.

 -Արդեն երեք տարի է՝ այս գործի մեջ եմ: Իքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել, բայց մշտապես բարձրացրել եմ որակավորումս Մոսկվայում, Ուկրաինայում: Հաճախում եմ դիմահարդարման, վարսահարդարման, մակրետինգի մաստեր-կլասների, այսինքն ես  գիտելիքներ ունեմ բոլոր այն բնագավառներից, որոնք ի վերջո կապ ունեն դիմահարդարման հետ, և առհասարակ ստիլիստիկայի հետ:

-Ո՞րն է Ձեր՝ Երևանում անցկացվող մաստեր կլասների նպատակը.

-Իմ նպատակը շատ ազնիվ է. ես ցանկություն ունեմ կիսվելու իմ գիտելիքներով և ունակություններով, որոնք ձեռք եմ բերել արտասահմանից՝ Ռուսաստանից, Եվրոպայից,  որովհետև ուզում եմ, որ այստեղի դիմահարդարներն էլ աճեն, տեղում չդոփեն ու ավելացնեն իրենց գիտելիքները:

   

 -Ուզո՞ւմ եք ասել, որ Հայստանում դիմահարդարները հե՞տ են մնում  աշխարհում հայտնի նոր թրենդերից.

-  Այն , ինչ հիմա անում են Հայստանում, շատ տարբեր է նրանից, ինչ պահանջված է աշխարհում, բայց ես բոլորովին չեմ մեղադրում տեղի դիմահարդարներին, որովհետև մեյքափ անելն առաջնահերթ աշխարհայացքի, ճաշակի հարց է ոչ միայն դիմահարդարի, այլ նաև հաճոխորդի: Իմ աշակերտներին այս մաստեր կլասին ես արդեն ասել եմ, որ ցույց եմ տալիս նրանց տեխնիկան ու գործիքները, ինչպես ստանալ այս կամ այն, ինչ կվերցնեն նրանք  այս ամենից՝ իրենց գործն է, իսկ ոգևորել ու նորը իրենց  ցույց տալն արդեն իմ գործն է»:

-Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր գործունեության մասին.

-20 տարի ապրել եմ Ուկրաինայում: Դոնեցկում պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստան, ապրել այստեղ 2 տարի: Եկա և ուզում էի այստեղ աշխատել, սակայն ինձ համար այստեղ աշխատանք չգտնվեց, որովհետև ես չկարողացա նահանջել իմ սկզբունքներից ու դիմահարդարել այնպես, ինչպես բոլորը, և ես հեռացա Հայաստանից, ու մեկ տարվա ընթացքում ես դարձա այն, ով հիմա կամ: Ես հիմա պահանջված դիմահարդար եմ Ղրիմում, այնտեղ էլ վարում եմ «Шоппинг со стилистом» վերափոխումների մասին հեռուստահաղորդումը: Մասնագիտացել եմ նաև մարկետինգի մեջ ու ուզում եմ ուրիշ դիմահարդարներին ևս զարգանալ, առաջընթաց ունենալ և ոգեշնչվել:

 

-Այսօրվա սեմինարի մասնակիցներն ովքե՞ր են.

-Այսօրվա  իմ սեմինարի մասնակիցները տարբեր մարդիկ են: Կան և սկսնակ դիմահարդարներ, և մարդիկ, ովքեր ունեն սեփական ստուդիաները: Բոլորի աչքերը սակայն միանման են փայլում այս սեմինարներին: Մասնակիցները նոր բաներ են տեսնում, սովորում, ոգևորված են և կարծում եմ, այս ամենը նրանց շատ պետք կգա իրենց աշխատանքում:

-Դուք արդեն մի քանի անգամ նշեցիք, որ նոր ասելիք ունեք: Կպարզաբանե՞ք ինչ նորությունների մասին է խոսքը. 

-Ամբողջ աշխարհում հիմա նորաձև է այն ամենը, ինչը բնական է ՝ բնական մաշկ, հոնքեր, մաշկի երանգ: Արդեն պատմության գիրկն է անցել այդ կոշտ կոնտուրինգը, որը ժամանակին թելադրեց Քիմ Քարդաշյանը, ում ես շատ սիրում եմ, բայց նրա թրենդները այլևս մերժված են մեյքափի աշխարհում: Հիմա նորաձևը Marc Jackobs-ի թելադրած թրենդն է, որը կոչվում է draping: Դա այն է, երբ կոնտուրինգը արվում է միայն երանգափոշով, ինչը շատ է թարմացնում: Հավանում են այդ թրենդը:  Աղջիկներին այն թարմություն, երիտասրադություն է հաղորդում:

  

-Ասացիք, որ  նատուրալիստական ոճի մեջ եք դիմահարդարում: Իսկ ինչպե՞ս եք վարվում, երբ հաճախորդը հստակ պահանջում է այն նույն Ձեր ասած կոշտ կոնտուրինգ, վառ դիմահարդարում.

-Հաճախորդին պետք է բացատրել՝ որն է լավը, որը ՝ ոչ: Սակայն ամեն դեպքում՝ վերջին խոսքը իհարկե հաճախորդինն է: Ես մասնագիտությամբ լրագրող եմ ու հետևաբար նաև հոգեբան եմ, և կարողանում եմ կարդալ հաճախորդի մտքերը, ու երբ տեսնում եմ, որ նա չի ուզում լսել իմ խորհուրդները, ես անում եմ այնպես, ինչպես ինքն է ուզում, սակայն չանցնելով այն չափը, որի համար ես կամաչեմ ասել, որ սա իմ աշխատանքն է:

 

-Կցանկանայի՞ք մնալ Հայաստանում և այստեղ աշխատել.

-Երբ ինձ ասում են Լյուսի, մնա մեզ մոտ, ասում եմ, որ չեմ կարող, որովհետև այնտեղ՝ Ղրիմում ես առաջիկա  մեկ տարվա գրաֆիկ ունեմ կազմած ու հաճախորդներ ունեմ գրանցված: Մեծամասամբ հարսերի դիմահարդարում եմ անում, ես նաև հարսանեկան ոճաբան եմ, շատ կոմերցիոն  այլ նախագծերի եմ մասնակցում, ֆեշն ցուցադրությունների, որտեղ ես և՛ ոճաբան եմ, և՛ տեխնիկական դիմահարդար: Երևանում սա իմ երկրորդ մաստեր-կլասն է, և ես արդեն համոզվեցի, որ էլի կգամ, որովհետև այն, ինչը ես եմ անում, շատերին է դուր գալիս:

 

Սեմինարից ստացված գիտելիքների ու տպավորությունների մասին զրուցեցինք նաև մաստեր կլասի մասնակիցներից դիմահարդար Աննա Սմբատյանի հետ. «ԸՆկերուհիս գիտեր, որ ես աշխատում եմ բնականին մոտ ոճի մեջ, չեմ սիրում վուլգար ու արհեստական` հիմա Հայաստանում տարածված դիմահարդարման ձևերը, և իմանալով, որ Լյուսին այստեղ մաստեր կլաս է անցկացնելու՝ զանգեց ու տեղյակ պահեց ինձ: Գտա Լյուսիին սոցցանցերում, և հասկացա, որ այն, ինչ նա է անում, շատ է մոտ իմ ճաշակին ու աշխատելաոճին: Սա մեծ թարմություն բերեց մեզ՝ մասնակիցներիս, որովհետև այն, ինչ սովորեցինք, Հայաստանում ոչ ոք մեզ չէր սովորեցնի՝ նատուրալիզմ, մինիմալիզմ, քնքշություն, ճաշակ, շատ գոհ եմ»: 

 

Իսկ դերասանուհի Լիա Զախարյանը, ով Լյուսիի արած դիմահարդարումով շտապում էր նկարահանման, արդյունքի մասին այսպես արտահայտվեց. «Շատ գոհ եմ այս թեթև, բնական, թարմ արդյունքից: Հաճելի է, որ դիմահարդարումից հետո ես մնացի իմ տարիքի մեջ, այլ ոչ հասուն կնոջ վերածվեցի: Հատկապես կուզենայի նշել կորեկցիաների մասին: Շատ սահուն են անցումները, տպավորություն է ՝ որ կորեկցիա արված չէ: Այս դիմահարդարմամբ սիրով կգնամ նկարահանումների՝ բնական, թեթև, աղջկական` ես գոհ եմ իմ տեսքից»:

 

Իսկ մեր զրույցի վերջում դիմահարդարը իր խոսքը ուղղեց նաև հայաստանյան դիմահարդարներին. «Ուզում եմ դիմել Հայաստանի այն դիմահարդարներին, ովքեր կկարդան այս նյութը. Մի՛ վախեցեք այն ամենից, ինչը դուք չգիտեք ու չեք կարողանում անել, հնարավոր է հենց դա էլ վախեցրել է այն դիմահարդարներին, ովքեր չեն եկել այսօր այս մաստեր կլասին, որովհետև նրանք այս ամենը չգիտեն, չեն տեսել, և հավանաբար մտածում են, որ նրանք չեն կարող կամ էլ չեն ցանկանա այսպես դիմահարդարել: Միշտ պետք է կատարելագործվել: Թող նայեն իմ աշխատանքները, կապվեն իմ ադմինիստրատորների հետ, ես միշտ օնլայն եմ՝ Instagram, facebook, VK: Եվ եթե մինչև աշուն խումբ հավաքվի, ապա հնարավոր է նորից գամ՝ էլ ավելի նոր ու թարմ գիտելիքներով, նոր ներշնչանքով:

Նշենք, որ երկօրյա դասընթացների ավարտիմ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

 Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի և Լյուսինե Օգանիսյանի անձնական արխիվի

«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութ