Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես է անցել Ղրիմում հայտնի դիմահարդար և ոճաբան Լյուսի Օգանիսյանի մաստեր կլասը Երևանում

Blognews.am-ը գրում է.

Օրերս Երևանում դիմահարդարման դասընթացներ անցկացրեց Ղրիմում ապրող մեր հայրենակցուհի, դիմահարդար, ոճաբան ու «Шоппинг со стилистом» հաղորդման վարող Լյուսինե Օգանիսյանը:

Ի՞նչ կարծիքի է Լյուսինեն Հայաստանում աշխատող դիմահարդարների մասին, որքա՞ն հաճախ է նա լինում Երևանում և առաջիկա ի՞նչ պլաններ ունի նա՝ Հայաստանի հետ կապված. այս և հետաքրքիր այլ թեմաների շուրջ Լյուսինեի հետ BlogNews-ի զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Լյուսինե՛,  որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք դիմահարդարմամբ, որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատում.

 -Արդեն երեք տարի է՝ այս գործի մեջ եմ: Իքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել, բայց մշտապես բարձրացրել եմ որակավորումս Մոսկվայում, Ուկրաինայում: Հաճախում եմ դիմահարդարման, վարսահարդարման, մակրետինգի մաստեր-կլասների, այսինքն ես  գիտելիքներ ունեմ բոլոր այն բնագավառներից, որոնք ի վերջո կապ ունեն դիմահարդարման հետ, և առհասարակ ստիլիստիկայի հետ:

-Ո՞րն է Ձեր՝ Երևանում անցկացվող մաստեր կլասների նպատակը.

-Իմ նպատակը շատ ազնիվ է. ես ցանկություն ունեմ կիսվելու իմ գիտելիքներով և ունակություններով, որոնք ձեռք եմ բերել արտասահմանից՝ Ռուսաստանից, Եվրոպայից,  որովհետև ուզում եմ, որ այստեղի դիմահարդարներն էլ աճեն, տեղում չդոփեն ու ավելացնեն իրենց գիտելիքները:

   

 -Ուզո՞ւմ եք ասել, որ Հայստանում դիմահարդարները հե՞տ են մնում  աշխարհում հայտնի նոր թրենդերից.

-  Այն , ինչ հիմա անում են Հայստանում, շատ տարբեր է նրանից, ինչ պահանջված է աշխարհում, բայց ես բոլորովին չեմ մեղադրում տեղի դիմահարդարներին, որովհետև մեյքափ անելն առաջնահերթ աշխարհայացքի, ճաշակի հարց է ոչ միայն դիմահարդարի, այլ նաև հաճոխորդի: Իմ աշակերտներին այս մաստեր կլասին ես արդեն ասել եմ, որ ցույց եմ տալիս նրանց տեխնիկան ու գործիքները, ինչպես ստանալ այս կամ այն, ինչ կվերցնեն նրանք  այս ամենից՝ իրենց գործն է, իսկ ոգևորել ու նորը իրենց  ցույց տալն արդեն իմ գործն է»:

-Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր գործունեության մասին.

-20 տարի ապրել եմ Ուկրաինայում: Դոնեցկում պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստան, ապրել այստեղ 2 տարի: Եկա և ուզում էի այստեղ աշխատել, սակայն ինձ համար այստեղ աշխատանք չգտնվեց, որովհետև ես չկարողացա նահանջել իմ սկզբունքներից ու դիմահարդարել այնպես, ինչպես բոլորը, և ես հեռացա Հայաստանից, ու մեկ տարվա ընթացքում ես դարձա այն, ով հիմա կամ: Ես հիմա պահանջված դիմահարդար եմ Ղրիմում, այնտեղ էլ վարում եմ «Шоппинг со стилистом» վերափոխումների մասին հեռուստահաղորդումը: Մասնագիտացել եմ նաև մարկետինգի մեջ ու ուզում եմ ուրիշ դիմահարդարներին ևս զարգանալ, առաջընթաց ունենալ և ոգեշնչվել:

 

-Այսօրվա սեմինարի մասնակիցներն ովքե՞ր են.

-Այսօրվա  իմ սեմինարի մասնակիցները տարբեր մարդիկ են: Կան և սկսնակ դիմահարդարներ, և մարդիկ, ովքեր ունեն սեփական ստուդիաները: Բոլորի աչքերը սակայն միանման են փայլում այս սեմինարներին: Մասնակիցները նոր բաներ են տեսնում, սովորում, ոգևորված են և կարծում եմ, այս ամենը նրանց շատ պետք կգա իրենց աշխատանքում:

-Դուք արդեն մի քանի անգամ նշեցիք, որ նոր ասելիք ունեք: Կպարզաբանե՞ք ինչ նորությունների մասին է խոսքը. 

-Ամբողջ աշխարհում հիմա նորաձև է այն ամենը, ինչը բնական է ՝ բնական մաշկ, հոնքեր, մաշկի երանգ: Արդեն պատմության գիրկն է անցել այդ կոշտ կոնտուրինգը, որը ժամանակին թելադրեց Քիմ Քարդաշյանը, ում ես շատ սիրում եմ, բայց նրա թրենդները այլևս մերժված են մեյքափի աշխարհում: Հիմա նորաձևը Marc Jackobs-ի թելադրած թրենդն է, որը կոչվում է draping: Դա այն է, երբ կոնտուրինգը արվում է միայն երանգափոշով, ինչը շատ է թարմացնում: Հավանում են այդ թրենդը:  Աղջիկներին այն թարմություն, երիտասրադություն է հաղորդում:

  

-Ասացիք, որ  նատուրալիստական ոճի մեջ եք դիմահարդարում: Իսկ ինչպե՞ս եք վարվում, երբ հաճախորդը հստակ պահանջում է այն նույն Ձեր ասած կոշտ կոնտուրինգ, վառ դիմահարդարում.

-Հաճախորդին պետք է բացատրել՝ որն է լավը, որը ՝ ոչ: Սակայն ամեն դեպքում՝ վերջին խոսքը իհարկե հաճախորդինն է: Ես մասնագիտությամբ լրագրող եմ ու հետևաբար նաև հոգեբան եմ, և կարողանում եմ կարդալ հաճախորդի մտքերը, ու երբ տեսնում եմ, որ նա չի ուզում լսել իմ խորհուրդները, ես անում եմ այնպես, ինչպես ինքն է ուզում, սակայն չանցնելով այն չափը, որի համար ես կամաչեմ ասել, որ սա իմ աշխատանքն է:

 

-Կցանկանայի՞ք մնալ Հայաստանում և այստեղ աշխատել.

-Երբ ինձ ասում են Լյուսի, մնա մեզ մոտ, ասում եմ, որ չեմ կարող, որովհետև այնտեղ՝ Ղրիմում ես առաջիկա  մեկ տարվա գրաֆիկ ունեմ կազմած ու հաճախորդներ ունեմ գրանցված: Մեծամասամբ հարսերի դիմահարդարում եմ անում, ես նաև հարսանեկան ոճաբան եմ, շատ կոմերցիոն  այլ նախագծերի եմ մասնակցում, ֆեշն ցուցադրությունների, որտեղ ես և՛ ոճաբան եմ, և՛ տեխնիկական դիմահարդար: Երևանում սա իմ երկրորդ մաստեր-կլասն է, և ես արդեն համոզվեցի, որ էլի կգամ, որովհետև այն, ինչը ես եմ անում, շատերին է դուր գալիս:

 

Սեմինարից ստացված գիտելիքների ու տպավորությունների մասին զրուցեցինք նաև մաստեր կլասի մասնակիցներից դիմահարդար Աննա Սմբատյանի հետ. «ԸՆկերուհիս գիտեր, որ ես աշխատում եմ բնականին մոտ ոճի մեջ, չեմ սիրում վուլգար ու արհեստական` հիմա Հայաստանում տարածված դիմահարդարման ձևերը, և իմանալով, որ Լյուսին այստեղ մաստեր կլաս է անցկացնելու՝ զանգեց ու տեղյակ պահեց ինձ: Գտա Լյուսիին սոցցանցերում, և հասկացա, որ այն, ինչ նա է անում, շատ է մոտ իմ ճաշակին ու աշխատելաոճին: Սա մեծ թարմություն բերեց մեզ՝ մասնակիցներիս, որովհետև այն, ինչ սովորեցինք, Հայաստանում ոչ ոք մեզ չէր սովորեցնի՝ նատուրալիզմ, մինիմալիզմ, քնքշություն, ճաշակ, շատ գոհ եմ»: 

 

Իսկ դերասանուհի Լիա Զախարյանը, ով Լյուսիի արած դիմահարդարումով շտապում էր նկարահանման, արդյունքի մասին այսպես արտահայտվեց. «Շատ գոհ եմ այս թեթև, բնական, թարմ արդյունքից: Հաճելի է, որ դիմահարդարումից հետո ես մնացի իմ տարիքի մեջ, այլ ոչ հասուն կնոջ վերածվեցի: Հատկապես կուզենայի նշել կորեկցիաների մասին: Շատ սահուն են անցումները, տպավորություն է ՝ որ կորեկցիա արված չէ: Այս դիմահարդարմամբ սիրով կգնամ նկարահանումների՝ բնական, թեթև, աղջկական` ես գոհ եմ իմ տեսքից»:

 

Իսկ մեր զրույցի վերջում դիմահարդարը իր խոսքը ուղղեց նաև հայաստանյան դիմահարդարներին. «Ուզում եմ դիմել Հայաստանի այն դիմահարդարներին, ովքեր կկարդան այս նյութը. Մի՛ վախեցեք այն ամենից, ինչը դուք չգիտեք ու չեք կարողանում անել, հնարավոր է հենց դա էլ վախեցրել է այն դիմահարդարներին, ովքեր չեն եկել այսօր այս մաստեր կլասին, որովհետև նրանք այս ամենը չգիտեն, չեն տեսել, և հավանաբար մտածում են, որ նրանք չեն կարող կամ էլ չեն ցանկանա այսպես դիմահարդարել: Միշտ պետք է կատարելագործվել: Թող նայեն իմ աշխատանքները, կապվեն իմ ադմինիստրատորների հետ, ես միշտ օնլայն եմ՝ Instagram, facebook, VK: Եվ եթե մինչև աշուն խումբ հավաքվի, ապա հնարավոր է նորից գամ՝ էլ ավելի նոր ու թարմ գիտելիքներով, նոր ներշնչանքով:

Նշենք, որ երկօրյա դասընթացների ավարտիմ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

 

 Հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Նարեկ Բաղիրյանի և Լյուսինե Օգանիսյանի անձնական արխիվի

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?