«Ինչ իմանամ` ինչի համար ա նման բան արել». «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայր
ՀարցազրույցԱյսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում Orer.am-ի թղթակիցը հանդիպեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայր Մերուժան Սողոմոնյանի հետ, ով թեեւ չցանկացավ խոսել իրադարձության մասին, այնուամենայնիվ, նշեց. «Գիտեք, տղաս այս պահին ազատության մեջ է, իսկ քննությունը գնում է: Նա իմ խնամակալն է»:
Հարցին՝ խոսել է արդյոք Էդգար Սողոմոնյանն իր կատարած քայլի իրական դրդապատճառների մասին, Մ. Սողոմոնյանը պատասխանեց. «Տեղի ունեցածի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ չեմ զրուցել նրա հետ: Իմ էրեխեն ոչ մի բան չի ասել: Ես տանից դուրս չեմ գալիս, տանը կոյկի վրա պառկած եմ միշտ, ինչ իմանամ՝ ինչի համար ա նման բան արել: Էրեխեն ինձ ոչ մի բան չի ասում»:
Սոսե Չանդոյան