Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Ֆրանսիայի նախագահը պետք Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Righst Watch

Միջազգային

Human Righst Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին և լրագրողներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Human Righst Watch-ի  ներկայացուցիչ Ֆիլիպ Դամը կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում գրում է. « Նախագահ Օլանդը  Ելիսեյան պալատում ընդունել է Իլհամ Ալիևին: Հանդիպումից կրկին գեղեցիկ լուսանկարներ կլինեն, սակայն արդյո՞ք  Ադրբեջանում իշխանություններին քննադատող անձանց և ընդդիմախոսների ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ հարցեր կուղղվեն Ադրբեջանին»:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները  անընդհատ հետապնդում, ճնշում և ձերբակալում  են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին, իշխանության ընդդիմախոսներին : Վերջին տարիներին ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները ավելի մեծ ծավալներ են ստացել: Ադրբեջանում վերջին տարիներին օրենսդրության մեջ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

«Մեկ տարի առաջ Ադրբեջանի տնտեսությունը նավթի համաշխարհային գների անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում, և իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ. որոշ անձինք, ովքեր ձերբակալվել էին քաղաքական շարժառիթներով ազատ արձակվեցին: Որոշ ժամանակ անց այս անձանց նկատմամբ կիրառվեց երկրից դուրս գալու արգելք, սկսվեց սահմանափակվել նրանց գործունեությունը:  Ներկայումս Ադրբեջանում տասնյակ մարդիկ ձերբակալված են քաղաքական շարժառիթներով, և կամայականորեն նրանց առաջադրված են անհիմն մեղադրանքներ: Քաղբանտարկյալներից է նաև Իլգար Մամմեդովը, ում, չնայած միջազգային կազմակերպությունների և հանրության բազմաթիվ պահանջներին, Ադրբեջանի իշխանությունները ազատ չեն արձակում:

Վերջերս քաղաքական շարժառիթներով և անհիմն մեղադրանքներով ձերբակալվել է նաև  բլոգեր Մեհման Հուսեյնովը»,- գրում է հոդվածագիրը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզ, Բրյուսել և եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով՝ ցանկանում է ակտիվացնել երկրի գործարար կապերը և նոր միջոցներ ներգրավվել, սակայն անտեսում է իր իսկ ղեկավարած երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, լավ և թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը»,- նշում է նա:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մյուսները Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական կապեր և հորիզոններ հաստատելու փոխարեն պետք է բացահայտ հանդես գան մարդու իրավունքների պաշտպանությամբ, Ադրբեջանի իշխանություններից պահանջեն ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել մարդու իրավունքները»,- ավելացրել է Ֆիլիպ Դամը:

ԵԱՀԿ  մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհման Հուսեյնովին և մյուս ակտիվիստներին պետք է ազատ արձակի, պետք է վերջ տա ճնշումների և ազատազրկումների միջոցով քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելու պրակտիկային, պատժի Հուսեյնովի ու մյուսների իրավունքները խախտած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:

Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակումների իրենց որդեգրած քաղաքականությունը:

Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

 

Չի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն