Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆրանսիայի նախագահը պետք Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Righst Watch

International news

Human Righst Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին և լրագրողներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Human Righst Watch-ի  ներկայացուցիչ Ֆիլիպ Դամը կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում գրում է. « Նախագահ Օլանդը  Ելիսեյան պալատում ընդունել է Իլհամ Ալիևին: Հանդիպումից կրկին գեղեցիկ լուսանկարներ կլինեն, սակայն արդյո՞ք  Ադրբեջանում իշխանություններին քննադատող անձանց և ընդդիմախոսների ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ հարցեր կուղղվեն Ադրբեջանին»:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները  անընդհատ հետապնդում, ճնշում և ձերբակալում  են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին, իշխանության ընդդիմախոսներին : Վերջին տարիներին ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները ավելի մեծ ծավալներ են ստացել: Ադրբեջանում վերջին տարիներին օրենսդրության մեջ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

«Մեկ տարի առաջ Ադրբեջանի տնտեսությունը նավթի համաշխարհային գների անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում, և իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ. որոշ անձինք, ովքեր ձերբակալվել էին քաղաքական շարժառիթներով ազատ արձակվեցին: Որոշ ժամանակ անց այս անձանց նկատմամբ կիրառվեց երկրից դուրս գալու արգելք, սկսվեց սահմանափակվել նրանց գործունեությունը:  Ներկայումս Ադրբեջանում տասնյակ մարդիկ ձերբակալված են քաղաքական շարժառիթներով, և կամայականորեն նրանց առաջադրված են անհիմն մեղադրանքներ: Քաղբանտարկյալներից է նաև Իլգար Մամմեդովը, ում, չնայած միջազգային կազմակերպությունների և հանրության բազմաթիվ պահանջներին, Ադրբեջանի իշխանությունները ազատ չեն արձակում:

Վերջերս քաղաքական շարժառիթներով և անհիմն մեղադրանքներով ձերբակալվել է նաև  բլոգեր Մեհման Հուսեյնովը»,- գրում է հոդվածագիրը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզ, Բրյուսել և եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով՝ ցանկանում է ակտիվացնել երկրի գործարար կապերը և նոր միջոցներ ներգրավվել, սակայն անտեսում է իր իսկ ղեկավարած երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, լավ և թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը»,- նշում է նա:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մյուսները Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական կապեր և հորիզոններ հաստատելու փոխարեն պետք է բացահայտ հանդես գան մարդու իրավունքների պաշտպանությամբ, Ադրբեջանի իշխանություններից պահանջեն ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել մարդու իրավունքները»,- ավելացրել է Ֆիլիպ Դամը:

ԵԱՀԿ  մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհման Հուսեյնովին և մյուս ակտիվիստներին պետք է ազատ արձակի, պետք է վերջ տա ճնշումների և ազատազրկումների միջոցով քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելու պրակտիկային, պատժի Հուսեյնովի ու մյուսների իրավունքները խախտած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:

Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակումների իրենց որդեգրած քաղաքականությունը:

Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

 

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation