Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան


Ալբերտ Երիցյան. «Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ:

– Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որ ֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրները լուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոն ունենալ:

– Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ:

– Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուք թաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասը վաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյի սարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարան բացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումային ծրագիրը:

– Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի:

– Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեական գործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործը որոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց:

– Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք:

– Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ է ներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿ–ից եք նորից առաջադրվել:

– Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին:

– Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձեր ծրագրերին:

– Միանշանակ համոզված եմ, որ այո:

– Ձեզ հետ նույն ընտրատարածքում ՀՀԿ–ից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը և ուրիշներ, իրենց հետ կարողանո՞ւմ եք մրցել, եթե նրանք այսօր ամբողջությամբ տարածքները իրենցով են արել, տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրակաշառքի խոստումներ կան, Դո՞ւք էլ եք գումարային խստումներ տալիս:

– Ո՛չ ոչ, գումարային խնդիր չկա, ես չեմ ընդունում ընտրակաշառքը, գտնում եմ, որ չի կարելի ժողովրդին առնել: Կարող է ցուցակներ են մարդիկ հավաքում, չի նշանակում, որ հավաքում են ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մեկի կողմից ես չեմ հավատում, դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես չեմ կարա ասեմ, որ նման բան կա: Մենք լավ հարաբերության մեջ ենք: Ես ժողովրդի հետ եմ աշխատում: Մենք հանգիստ մեզ համար քայլում ենք, զրուցում ենք, փորձում ենք բացատրել, որ մեր երկիրն առաջ ա գնալու 100%–ով:

– Պարոն Երիցյան, ժամանակ առաջ, երբ Դուք Ձեր բիզնեսների մի մասը վաճառում էիք Սիլվա Համբարձումյանին, նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եք Մոնումենտի Ձեր տունը վաճառել, ասվում է, որ խնդիրների արդյունքում գումարի մի զգալի մասը դեռ չի տվել ոստիկանապետը:

– Նման բան չի եղել: Սուտ խոսակցություններ են: Այդ տունը ես իմ ուզած գումարով եմ վաճառել, մենք վաճառել ենք ուրիշ մարդու, նրանք էլ վաճառել են: Սիլվա Համբարձումյանին կարաք հարցնեք՝ ինձնից տուն գնե՞լ ա, կամ ինչ–որ բիզնես վերցրե՞լ ա: Կամ եթե կադաստրից պահանջեք, կտեսնեք, որ նման բա չի եղել:

– Ասել է թե՝ Դուք Վլադիմիր Գասպարյանի հետ պարտք ու պահաջ չունե՞ք:

– Նման բան չի կարա լինի, չի եղել, չի էլ լինի: Մենք Վլադիմիր Գասպարյանի հետ հին ընկերներ ենք, երկար տարվա:

– Տեղեկություն կա նաև, որ Ձեր ընկերներից «Ունիվերսամ Ավանի» սեփականատեր, գործարար Աղասի Դանիելյանի անունով եք վարկ վերցրել այդ տան հետ կապված 1,5 մլն դոլարի, չեք փակել ու վերջինս Ձեզ դատի է տվել:

– Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, աշխատել եմ: Դանիելյան Աղասն էլ իմ ընկերն ա երկար տարվա: Հիմա էլ ընկերություն ենք անում, եթե նման բաներ են խոսում, կարող եք հարցնել Աղասի Դանիելյանից կամ Սիլվա Համբարձումյանից: Ես ոչ մեկի պարտք չեմ եղել ամբողջ կյանքս: Ես ո՞նց կարամ Աղասի Դանիելյանից փող վերցնեմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր Կամենդատյան