Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո


85%–ը համոզված է, որ ընտրություններն ընթանալու են խախտումներով. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լատվիայից Հայաստան ժամանած սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մինդուս Կասլապինսկասը, ով տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրություններից առաջ սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում և ուսումնասիրում ընտրողների տրամադրությունները, մարտի 8–ից 17–ը սոցհարցում է իրականացրել նաև Հայաստանի ողջ տարածքում և մայրաքաղաք Երևանում:

Ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացված հարցման ժամանակ նա կարողացել է հասկանալ, որ Հայաստանն ու Թաիլանդը բավականին նմանություն ունեն, քանի որ երկու վայրերում էլ ինքը չի կարողացել ուսումնասիրել նախընտրական քարոզչական պաստառները:

Սակայն, պարզվում է, որ դա ամենևին էլ նրան չի խանգարել, որ հարցման արդյունքների վերլուծությունից հասկանա, որ հայերն ընտրություններից հիասթափված են, իսկ իրավիճակը երկրում պղպջակներով լի է ու թեժ:

Ի դեպ հարցման արդյունքների համաձայն, հարցվածներից 6–ից 5–ը դժգոհ է եղել ներկա իրավիճակից, 4–ից 3–ն ասել է, որ նախորդ տարվա համեմատ իրավիճակը վատացել է, 5–ից 4–ը չի հավատում իշխանություններին, իսկ 10–ից 9–ը ցանկանում է, որ երկրում ամեն ինչ փոխվի:

«Դա նշանակում է, որ բավականին մեծ է դժգոհությունը գործող իշխանություններից: Այսինքն իրականում հոռետեսական վերաբերմունք կա նրանց հանդեպ»,– ասաց անկախ սոցիոլոգը:

«Փաստի» հետ զրույցում նա նշեց, որ թեև ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան Եվրոպայի երկրներում, սակայն դեռևս նրան չի հաջողվել Ադրբեջանում նման հարցում անց կացնել: Այդ պատճառով որևէ պատկերացում նա չուներ, թե համապետական ընտրությունների և առավել ևս իշխանությունների հանդեպ ինչպիսի տրամադրություններ կան Ադրբեջանում և տեղի ընտրողների կարծիքով երկրում առկա անարդարության մթնոլորտն ինչ մակարդակի վրա է: Անկեղծ ասած՝ զարմանալի չէ, որ իրեն դեմոկրատական հռչակած Ադրբեջանում, որտեղ ողջ երկիրը ղեկավարվում է մեկ ընտանիքի կողմից, նման անկախ փորձագետին չէր էլ թույլատրվի ազատ տեղաշարժվել, էլ չենք ասում ընտրողների շրջանում ուսումնասիրություններ իրականացնելու մասին: Իսկ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես Բելառուսում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Մոլդովայում կատարված ուսումնասիրությունների արդյունքների համեմատությունը փորձագետին թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ Հայաստանում հասարակության շրջանում առկա ամենամեծ խնդիրը սոցիալ–տնտեսական հարցերն են:

«Հայաստանյան իրականությունը համեմատելով մյուս երկրների հետ, կարող եմ ասել, որ տնտեսական խնդիրներն այստեղ բավականին սրված են: Հարցման ժամանակ կային նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են՝ անվտանգության, Ղարաբաղի, եղեռնի հետ կապված հարցերը, սակայն հարցվածներն ամենաշատը դժգոհում էին սոցիալ–տնտեսական իրավիճակից: Օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ օրինակ՝ փոքր երկրներից Մոլդովայում, Լիտվայում կամ Բելառուսում տնտեսական հարցերն այդքան սուր չեն դրված և մարդկանց ամենաշատը հետաքրքրում են աշխարհաքաղաքական հարցերը»,– ասաց փորձագետը:

Մինդուս Կասլապինսկասը նաև նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում սոցիալական արդարության մակարդակի ուսումնասիրություն թեև չի իրականացրել, բայց հարցման արդյունքներով 90 տոկոսը բավարարված չեն իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ այստեղ կա նաև անարդարության բարձր տոկոս:

«Նման երկրներում աճում է արտագաղթը, քանի որ երկրի ապագայի վերաբերյալ հույսն է բացակայում: Եվ այս հետազոտության շրջանակներում մենք թեև կոնկրետ չենք հետազոտել նախընտրական վարքի և սոցիալական արդարության միջև առկա կապը, սակայն մյուս ցուցանիշների արդյունքները հուշում են այն մասին, որ այդ ոլորտում կարծես թե առաջընթաց չկա»,– ասաց փորձագետը:

Ի դեպ, ուսումնասիրության արդյունքների համաձայն հարցվածների 63%–ը կարծում է, որ ընտրությունների ժամանակ խնդիրներ կլինեն, իսկ 85%–ը համոզված է, որ ընտրություններն ընթանալու են խախտումներով:

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով