Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»


Ինչու չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը. 12 փաստ բարձր ջերմության մասին

Lifestyle

Երեխայի հիվանդանալու դեպքում առաջին հարցը, որ տալիս են բժիշկները, լինում է ջերմության առկայությունը: Առհասարակ ցանկացած ստուգում մանկական կլինիկաներում սկսվում է երեխայի ջերմությունը չափելուց: Սա վատ չէ, քանի որ բարձր ջերմությունն իսկապես կարող է շատ կարևոր ախտանշան լինել, սակայն խնդիրը նրանում է, որ բժիշկները դրան չափազանց մեծ նշանակություն են տալիս և փորձում են ամեն կերպ իջեցնել այն:

 

Հարկ է հիշել, որ բարձր ջերմությունը պետք չէ իջեցնել: Ջերմությանն ուղեկցող այլ ախտանշանների բացակայության դեպքում (արտասովոր պահվածք, թուլություն, վատ շնչառություն և այլն), որոնք կհուշեն լուրջ խնդրի առկայությանն մասին, բժիշկը պետք է պարզապես նշի, որ անհանգստանալու կարիք չկա, և երեխային ու նրա ծնողներին տուն ուղարկի:

 

Բժիշկների նման վերաբերմունքը անհանգստություն է առաջացնում ծնողների մոտ, ինչի հետևանքով նրանք խուճապի են մատնվում ջերմաչափի բարձր ցուցանիշը տեսնելիս: Այդ իսկ պատճառով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 փաստ մարմնի ջերմաստիճանի մասին, որոնք կօգնեն խուսափել անկարևոր անալիզներից:

 

Փաստ № 1.

 

Նորմա համարվող 37 աստիճանը ոչ բոլորի համար է նորմա: Իրականում «նորմա» հասկացությունը պայմանական է, քանի որ այն տարբեր մարդկանց մոտ (հատկապես երեխաների) տարբեր է լինում՝ 35,9-37,5 աստիճան: Ընդ որում՝ օրվա ընթացքում երեխայի մարմնի ջերմաստիճանի տատանումները կարող են բավական  ակնհայտ լինել:

 

Փաստ № 2.

 

Մարմինի ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված չլինել որևէ հիվանդությամբ: Դրա պատճառ կարող է դառնալ դժվարամարս սնունդը կամ աղջիկների սեռական հասունացման ժամանակ ձվազատման պահը: Երբեմն էլ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել դեղորայքով, օրինակ՝ հակահեստամինայիններով:

 

Փաստ № 3.

 

Չափազանց վտանգավոր ջերմությունն առհասարակ ունենում է իր ակնհատ պատճառը: Սովորաբար կյանքի համար վտանգավոր աստիճանի ջերմաստիճանը բարձրանում է թունավորումների կամ գերտքացման ժամանակ: Ընդ որում՝ նման դեպքերում ջերմությունը կարող է հասնել մինչև 41,5 և ավել աստիճանի:

 

Եթե երեխան որևէ թունավոր բան է կուլ տվել, ապա հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել կամ անձամբ տանել նրան հիվանդանոց՝ նախապես այդ նյութից նմուշ վերցնելով:

 

Սովորաբար երեխաների կուլ տված նյութերը շատ վտանգավոր չեն լինում, սակայն ժամանակին հասցրած բուժօգնությունն անչափ կարևոր է:

 

Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել նաև գիտակցության կորստի դեպքում և հնարավորինս արագ հասցնել երեխային հիվանդանոց, քանի որ արտաքին ազդեցությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

 

Փաստ № 4.

 

Մարմինի ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված չափման ձևից: Հետանցքային ջերմությունը մեկ աստիճանով բարձր է, քան օրալ ջերմաստիճանը և մեկ աստիճանով ցածր, քան թևատակայինը: Սակայն նորածինների մոտ դրանց միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, ուստի ավելի լավ կլինի չափել նրանց թևատակային ջերմությունը:

 

Բացի այդ, շատերը կարծում են, որ երեխայի ջերմությունը կարելի է չափել պարզապես նրա ճակատին կամ կրծքին հպվելով, ինչը, սակայն, նույնպես թյուր կարծիք է:

 

Փաստ № 5.

 

Մարմնի ջերմաստիճանը պետք չէ իջեցնել: Բացառություն կարող են լինել միայն նորածինները, որոնց մոտ որևէ վարակ կա: Վարակման պատճառները կարող են տարբեր լինել, ուստի եթե կյանքի առաջին ամիսների ժամանակ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, հարկավոր է ամիջապես դիմել բժշկին:

 

Փաստ № 6.

 

Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ նաև գերտաքացումից, ուստի պետք չէ չափազանց շատ հագուստ հագցնել: Եթե երեխան արդեն իսկ հիվանդ է (ջերմություն, տենդ), ապա տաք հագուստը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը:

 

Փաստ № 7.

 

Մեծ մասամբ՝ բարձր ջերմությունը պայմանավորված է լինում վիրուսներով ու բակտերիալ վարակներով, որոնց դեմ օրգանիզմը կարող է պայքարել առանց որևէ կողմնակի օգնության, ուստի դեղամիջոցների կամ նույնիսկ բժշկի օգնության անհրաժեշտություն չկա: Պետք չէ նաև երեխային հակաբիոտիկներ տալ, քանի որ եթե դրանք նույնիսկ օգնում են շուտ ազատվել բակտերիալ վարակից, միևնույն է բավական շատ բարդություններ կարող են առաջացնել:

 

Երեխաների մոտ բարձր ջերմության ամենատարածված պատճառները մրսածությունն ու գրիպն են: Ջերմությունը կարող է հասնել 40,5 աստիճանի, սակայն նույնիսկ այս դեպքում անհանգստանալու պատճառ չկա: Միակ վտանգը բարձր ջերմությանն ուղեկցող գործընթացների հետևանքով ջրազրկման հավանականությունն է, ուստի հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին անընդհատ հեղուկ տալ (ցանկացած հեղուկ):

 

Փաստ № 8.

 

Գոյություն չունի ուղիղ կապ երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև: Բացի այդ, չկա նաև հստակ կարծիք այն մասին, թե որն է կոչվում «բարձր ջերմություն»: Բացի այդ, վարակների առկայության դեպքում հիվանդության ծանրությունը կախված չէ ջերմության աստիճանից:

 

Որոշ ոչ վտանգավոր հիվանդություններ կարող են նպաստել ջերմության բարձրացմանը, մինչդեռ կան բավական շատ լուրջ հիվանդություններ, որոնք ընթանում են առանց մարմնի ջերմնաստիճանի բարձրացման: Հարկավոր է պահպանել հանգստությունը, նույնիսկ 40,5 աստիճան ջերմության դեպքում:

 

Հարկ է հիշել, որ հիվանդության ծանրության աստիճանը որոշելու համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր առողջական վիճակին, նրա պահվածքին ու արտաքին տեսքին:

 

Փաստ № 9.

 

Վիրուսներով կամ բակտերիալ վարակներով պայմանավորված ջերմությունը չիջացնելու դեպքում այն երբեք 41 աստիճանից ավել չի բարձրանա, ուստի մանկաբույժների նշանակած ջերմիջեցնողներն օգուտ չեն տալիս: Այս դեպքում ծնողներն ավելի շատ են խուճապի մատնվում, իսկ բժիշկները չեն զգուշացնում, որ օրգանիզմն օժտված է մի մեխանիզմով, որը թույլ չի տալիս, որ ջերմաստիճանը 41 աստիճանից ավել բարձրանա: Ընդ որոմ՝ այս մեխանիզմը կարող է խանգարվել միայն արտաքին ազդեցության հետևանքով (ջերմային հարված, թունավորում և այլն):

 

 

Փաստ № 10.

 

Ջերմիջեցնող միջոցները ոչ միայն օգտակար չեն, այլև վնաս են հասցնում: Վարակների դեպքում բարձր ջերմությունն անհրաժեշտություն է: Ջերմությունը բարձրանում է ջերմածին նյութերի հետևանքով, որոնք տենդ են առաջացնում: Սա հիվանդությունից պաշտպանվելու բնական միջոց է և խոսում է այն մասին, որ օրգանիզմն աշխատում է այդ ուղղությամբ:

 

Հարկ է հիշել, որ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը պետք չէ իջեցնել: Ծայրահեղ դեպքում երեխային կարելի է տալ նրա տարիքին համապատասխան չափաբաժնով պարացետամոլ և շփել մարմինը գոլ ջրով (ջերմությունն իջնում է ջրի գոլորշիացման շնորհիվ և դրա ջերմաստիճանը նշանակություն չունի, ուստի սառը ջուրը ոչ մի առավելություն չի ունենա): Ոչ մի դեպքում չի կարելի է ջերմությունն իջեցնելու համար փոքրիկի մարմինը շփել սպիրտով, քանի որ դրա գոլորշիները թունավոր են երեխայի համար: Բժշկի միջամտության անհրաժեշտություն կծագի միայն այն դեպքում, եթե բարձր ջերմությունը պահպանվում է երեք օրից ավել, ի հայտ են եկել նաև այլ ախտանշաններ կամ փոքրիկի վիճակը շատ վատ է:

 

Երեխայի վիճակը բարելավելու համար ջերմությունն իջեցնելով՝ ծնողը միջամտում է բուժման բնական գործընթացին: Եթե հարկավոր է անպայման իջեցնել ջերմությունը, ապա ասպիրինի և պարացետամոլի փոխարել շատ ավելի նախընտրելի է գոլ ջրով շփում անելը, քանի որ դա շատ ավելի անվնաս է: Հարկ է հիշել, որ չնայած իր տարածվածությանը, ասպիրինն ամեն տարի ավելի շատ երեխա է թունավորում, քան որևէ թույն: Սա սալիցիլաթթվի նույն տեսակն է, որն օգտագործվում է առնետներին թունավորելու համար:

 

Բացի այդ, ասպիրինը կարող է առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Օրինակ՝ կարող են առաջանալ աղիների արյունահոսություններ, իսկ գրիպի կամ ջրծաղիկի ժամանակ ընդունելու դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ Ռեյի համախտանիշ, որը մանկական մահացության հաճախակի պատճառներից մեկն է: Սա է պատճառը, որ բժիշկներից շատերը սկսել են ասպիրինի փոխարել պարացետամոլ օգտագործել:

 

Սակայն պարացետամոլը նույնպես բացարձակապես անվնաս չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի մեծ չափաբաժինը թունավոր է լյարդի ու երիկամների համար: Բացի այդ, հղիության ընթացքում ասպիրին ընդունած մայրերի երեխաները հետագայում ավելի հաճախ են տառապում կեֆալոհեմատոմայով, որի ժամանակ գլխի վրա առաջանում են հեղուկով լցված ուռուցքներ:

 

Փաստ № 11.

 

Վիրուսային կամ բակտերիալ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը չի ախտահարում գլխուղեղը և ոչ մի բացասական հետևանք չի ունենում: Հարկ է հիշել, որ մրսածության, գրիպի կամ ցանկացած այլ վարակի դեպքում երեխայի մարմնի ջերմաստիճանը ոչ մի դեպքում 41 աստիճանից ավել չի բարձրանա, իսկ դրանից ցածր որևէ ջերմաստիճան չի կարող լուրջ վնաս հասցնել:

 

Պետք չէ անընդհատ անհանգստանալ, քանի որ օրգանիզմի պաշտպանական ուժերը թույլ չեն տա, որ ջերմությունը 41 աստիճանից ավել բարձրանա: Նույնիսկ փորձառու բժիշկներն իրենց կարիերայի ընթացքում նման դեպքերին բախվում են 1-2 անգամից ոչ ավել:

 

Փաստ № 12.

 

Բարձր ջերմությունը չի առաջացնում ջղաձգումներ: Ջղաձգումների պատճառ է դառնում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Բացի այդ, ջղաձգումները լուրջ հետևանքներ չեն ունենում և նկատվում են հիվանդների ընդամենը 4%-ի մոտ: Ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ֆեբրիլային ջղաձգումներ ունեցած 1706 երեխա, ցույց են տվել, որ այդ ջղաձգումները չեն առաջացնում շարժունակության խանգարումներ կամ որևէ մահացու ախտաբանություն:

 

Բացի այդ, ջղաձգումները կանխելու համար միջոցները միշտ շատ ուշ են ձեռնարկվում, ուստի բացարձակապես անիմաստ են, քանի որ եթե ջերմությունն արդեն կտրուկ բարձրացել է, նշանակում է ջղաձգումները կա՛մ արդեն տեղի են ունեցել, կա՛մ հիվանդը խուսափել է դրանցից:

 

Ֆեբրիլային ջղաձգումները սովորաբար ի հայտ են գալիս մինչև հինգ տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում ջղաձգումներ ունեցած երեխաները հետագայում հազվադեպ են բախվում այս խնդրին: Ջղաձգումների կրկնությունից խուսափելու համար հաճախ բժիշկները նշանակում են երկարատև բուժում հատուկ հակաջղաձգումային դեղորայքով: Նման դեպքերում հարկավոր է անպայման տեղեկանալ դեղամիջոցի առաջացրած հնարավոր հետևանքների մասին: Առհասարակ այս հարցում բժիշկները միակարծիք չեն, քանի որ նման բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները կարող են ախտահարել լյարդը և նույնիսկ բացասաբար ազդել գլխուղեղի վրա: Բացի այդ, դրանք կարող են նաև ազդել երեխայի պահվածքի և ակտիվության վրա, ուստի որոշ բժիշկներ կարծում են, որ շատ ավելի լավ կլինի երբեմն հրաժարվել նման բուժումից: Ինչևէ՝ բուժումից հրաժարվելու որոշումն ամեն դեպքում պետք է կայացնեն ծնողները:

 

Եթե երեխայի մոտ ջերմության կտրուկ բարձրացման հետևանքով ջղաձգումներ են առաջանում, ապա հարկավոր է հանգստանալ ու չխուճապել: Հարկ է հիշել, որ ջղաձգումները ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում, ուստի անհրաժեշտ է պարզապես անել ամեն բան, որպեսզի երեխան չտուժի նոպաների ժամանակ:

 

Առաջին հերթին՝ հարկավոր է երեխային կողքի պառկեցնել, որպեսզի նա չխեղդվի թքից: Այնուհետև անհրաժեշտ է նրա մոտից հեռացնել բոլոր վտանգավոր առարկաները, որոնք կարող են դառնալ վնասվածքի պատճառ: Հարկավոր է համոզվել, որ երեխայի շնչառությանը ոչինչ չի խանգարում և որևէ պինդ բան դնել նրա ատամների միջև (կաշվե ձեռնոց, դրամապանակ և այլն), որպեսզի նա պատահաբար լեզուն չկծի:

 

Մեծ մասամբ՝ ջղաձգումները տևում են մի քանի րոպե: Եթե դրանք ավելի երկար են տևում, հարկավոր է հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, ոչ ջղաձգումներից հետո մեկ ժամ երեխային չի կարելի ո՛չ սնունդ տալ, ո՛չ էլ հեղուկ, քանի որ ուժեղ քնկոտության պատճառով նա կարող է խեղդվել:

 

Ամփոփում.

 

Բարձր ջերմությունը երեխաների մոտ հաճախ հանդիպող ախտանշան է, որը կապված չէ ծանր հիվանդությունների հետ և չի հանդեսանում հիվանդության ծանրության աստիճանի ցուցանիշ:

 

Վարակների հետևանքով երեխայի ջերմությունը երբեք չի կարող հասնել այն աստիճանի, որը կարող է անդառնալիորեն ախտահարել երեխայի օրգանները:

 

Բարձր ջերմության դեպքում, ստորև բերված խորհուրդներից բացի, բժշկական այլ միջամտության կարիք չկա: Հարկ է հիշել, որ ջերմությունը պետք չէ իջեցնել, քանի որ այն պաշտպանում է օրգանիզմը վարակներից և օգնում է արագ ապաքինվել:

 

1.      Եթե մինչև երկու ամսական երեխայի ջերմությունը բարձրացել է 37,7 աստիճանից բարձր, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ նման վիճակը կարող է պայմանավորված լինել վարակներով:

 

2.      Երկու ամսականից բարձր երեխաների համար բժշկի անհրաժեշտություն չկա: Բացառություն հարկավոր է անել միայն այն դեպքում, եթե այս վիճակը պահպանվում է երեք օրից ավել կամ ուղեկցվում է լուրջ ախտանշաններով:

 

3.      Երեխայի շնչառության վատացման, փսխումի, մկանների թրթռոցի կամ անհանգստացնող այլ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ անկախ ջերմաչափի ցույց տված տվյալներից:

 

4.      Տենդով ուղեկցվող ջերմության ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը ծածկոցների միջոցով: Հարկ է հիշել, որ տենդը օրգանիզմի բնական արձագանքն է բարձր ջերմութանը, մինչդեռ տաք ծածկոցները միայն էլ ավելի կվատացնեն իրավիճակը:

 

5.      Հիվանդ երեխային հարկավոր է պառկեցնել անկողին, սակայն ոչ ստիպողաբար: Մաքուր օդն ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են շատ օգտակար լինել նրա համար, ուստի պետք չէ զրկել նրան դրանից:

 

6.      Եթե կան կասկածներ, որ բարձր ջերմությունը պայմանավորված է ոչ թե վարակներով, այլ որևէ այլ խնդրով (թունավորում, գերտաքացում և այլն), ապա հարկավոր է հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել կամ շտապ օգնություն կանչել:

 

7.      Ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդական սովորությունների համաձայն «բուժել» տենդը «քաղցով»: Ցանկացած հիվանդության դեպքում էլ առողջ սնունդը շատ կարևոր է, ուստի եթե նույնիսկ երեխան հրաժարվում է սննդից, ապա հարկավոր է նրան սննդարար հեղուկներ տալ (օրինակ՝ մրգային հյութեր կամ հավի արգանակ): Հարկ է հիշել, որ բարձ ջերմությունն ու դրան ուղեկցող ախտանշանները սովորաբար հանգեցնում են հեղուկի կորստի ու ջրազրկման, ուստի դրա պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ժամը մեկ երեխային մի բաժակ որևէ հեղուկ տալ:

 

Նյութի աղբյուրը՝ soznatelno.ru

 

Հատված Ռոբերտ Մենդելսոնի «Ինչպես երեխային առողջ մեծացնել՝ ի հեճուկս բժիշկների» գրքից

Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»