Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչու չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը. 12 փաստ բարձր ջերմության մասին

Երեխայի հիվանդանալու դեպքում առաջին հարցը, որ տալիս են բժիշկները, լինում է ջերմության առկայությունը: Առհասարակ ցանկացած ստուգում մանկական կլինիկաներում սկսվում է երեխայի ջերմությունը չափելուց: Սա վատ չէ, քանի որ բարձր ջերմությունն իսկապես կարող է շատ կարևոր ախտանշան լինել, սակայն խնդիրը նրանում է, որ բժիշկները դրան չափազանց մեծ նշանակություն են տալիս և փորձում են ամեն կերպ իջեցնել այն:

 

Հարկ է հիշել, որ բարձր ջերմությունը պետք չէ իջեցնել: Ջերմությանն ուղեկցող այլ ախտանշանների բացակայության դեպքում (արտասովոր պահվածք, թուլություն, վատ շնչառություն և այլն), որոնք կհուշեն լուրջ խնդրի առկայությանն մասին, բժիշկը պետք է պարզապես նշի, որ անհանգստանալու կարիք չկա, և երեխային ու նրա ծնողներին տուն ուղարկի:

 

Բժիշկների նման վերաբերմունքը անհանգստություն է առաջացնում ծնողների մոտ, ինչի հետևանքով նրանք խուճապի են մատնվում ջերմաչափի բարձր ցուցանիշը տեսնելիս: Այդ իսկ պատճառով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 12 փաստ մարմնի ջերմաստիճանի մասին, որոնք կօգնեն խուսափել անկարևոր անալիզներից:

 

Փաստ № 1.

 

Նորմա համարվող 37 աստիճանը ոչ բոլորի համար է նորմա: Իրականում «նորմա» հասկացությունը պայմանական է, քանի որ այն տարբեր մարդկանց մոտ (հատկապես երեխաների) տարբեր է լինում՝ 35,9-37,5 աստիճան: Ընդ որում՝ օրվա ընթացքում երեխայի մարմնի ջերմաստիճանի տատանումները կարող են բավական  ակնհայտ լինել:

 

Փաստ № 2.

 

Մարմինի ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված չլինել որևէ հիվանդությամբ: Դրա պատճառ կարող է դառնալ դժվարամարս սնունդը կամ աղջիկների սեռական հասունացման ժամանակ ձվազատման պահը: Երբեմն էլ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել դեղորայքով, օրինակ՝ հակահեստամինայիններով:

 

Փաստ № 3.

 

Չափազանց վտանգավոր ջերմությունն առհասարակ ունենում է իր ակնհատ պատճառը: Սովորաբար կյանքի համար վտանգավոր աստիճանի ջերմաստիճանը բարձրանում է թունավորումների կամ գերտքացման ժամանակ: Ընդ որում՝ նման դեպքերում ջերմությունը կարող է հասնել մինչև 41,5 և ավել աստիճանի:

 

Եթե երեխան որևէ թունավոր բան է կուլ տվել, ապա հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել կամ անձամբ տանել նրան հիվանդանոց՝ նախապես այդ նյութից նմուշ վերցնելով:

 

Սովորաբար երեխաների կուլ տված նյութերը շատ վտանգավոր չեն լինում, սակայն ժամանակին հասցրած բուժօգնությունն անչափ կարևոր է:

 

Բացի այդ, հարկավոր է շատ ուշադիր լինել նաև գիտակցության կորստի դեպքում և հնարավորինս արագ հասցնել երեխային հիվանդանոց, քանի որ արտաքին ազդեցությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

 

Փաստ № 4.

 

Մարմինի ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախված չափման ձևից: Հետանցքային ջերմությունը մեկ աստիճանով բարձր է, քան օրալ ջերմաստիճանը և մեկ աստիճանով ցածր, քան թևատակայինը: Սակայն նորածինների մոտ դրանց միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ, ուստի ավելի լավ կլինի չափել նրանց թևատակային ջերմությունը:

 

Բացի այդ, շատերը կարծում են, որ երեխայի ջերմությունը կարելի է չափել պարզապես նրա ճակատին կամ կրծքին հպվելով, ինչը, սակայն, նույնպես թյուր կարծիք է:

 

Փաստ № 5.

 

Մարմնի ջերմաստիճանը պետք չէ իջեցնել: Բացառություն կարող են լինել միայն նորածինները, որոնց մոտ որևէ վարակ կա: Վարակման պատճառները կարող են տարբեր լինել, ուստի եթե կյանքի առաջին ամիսների ժամանակ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, հարկավոր է ամիջապես դիմել բժշկին:

 

Փաստ № 6.

 

Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ նաև գերտաքացումից, ուստի պետք չէ չափազանց շատ հագուստ հագցնել: Եթե երեխան արդեն իսկ հիվանդ է (ջերմություն, տենդ), ապա տաք հագուստը կարող է էլ ավելի վատացնել իրավիճակը:

 

Փաստ № 7.

 

Մեծ մասամբ՝ բարձր ջերմությունը պայմանավորված է լինում վիրուսներով ու բակտերիալ վարակներով, որոնց դեմ օրգանիզմը կարող է պայքարել առանց որևէ կողմնակի օգնության, ուստի դեղամիջոցների կամ նույնիսկ բժշկի օգնության անհրաժեշտություն չկա: Պետք չէ նաև երեխային հակաբիոտիկներ տալ, քանի որ եթե դրանք նույնիսկ օգնում են շուտ ազատվել բակտերիալ վարակից, միևնույն է բավական շատ բարդություններ կարող են առաջացնել:

 

Երեխաների մոտ բարձր ջերմության ամենատարածված պատճառները մրսածությունն ու գրիպն են: Ջերմությունը կարող է հասնել 40,5 աստիճանի, սակայն նույնիսկ այս դեպքում անհանգստանալու պատճառ չկա: Միակ վտանգը բարձր ջերմությանն ուղեկցող գործընթացների հետևանքով ջրազրկման հավանականությունն է, ուստի հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին անընդհատ հեղուկ տալ (ցանկացած հեղուկ):

 

Փաստ № 8.

 

Գոյություն չունի ուղիղ կապ երեխայի մարմնի ջերմաստիճանի և հիվանդության ծանրության միջև: Բացի այդ, չկա նաև հստակ կարծիք այն մասին, թե որն է կոչվում «բարձր ջերմություն»: Բացի այդ, վարակների առկայության դեպքում հիվանդության ծանրությունը կախված չէ ջերմության աստիճանից:

 

Որոշ ոչ վտանգավոր հիվանդություններ կարող են նպաստել ջերմության բարձրացմանը, մինչդեռ կան բավական շատ լուրջ հիվանդություններ, որոնք ընթանում են առանց մարմնի ջերմնաստիճանի բարձրացման: Հարկավոր է պահպանել հանգստությունը, նույնիսկ 40,5 աստիճան ջերմության դեպքում:

 

Հարկ է հիշել, որ հիվանդության ծանրության աստիճանը որոշելու համար պետք է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր առողջական վիճակին, նրա պահվածքին ու արտաքին տեսքին:

 

Փաստ № 9.

 

Վիրուսներով կամ բակտերիալ վարակներով պայմանավորված ջերմությունը չիջացնելու դեպքում այն երբեք 41 աստիճանից ավել չի բարձրանա, ուստի մանկաբույժների նշանակած ջերմիջեցնողներն օգուտ չեն տալիս: Այս դեպքում ծնողներն ավելի շատ են խուճապի մատնվում, իսկ բժիշկները չեն զգուշացնում, որ օրգանիզմն օժտված է մի մեխանիզմով, որը թույլ չի տալիս, որ ջերմաստիճանը 41 աստիճանից ավել բարձրանա: Ընդ որոմ՝ այս մեխանիզմը կարող է խանգարվել միայն արտաքին ազդեցության հետևանքով (ջերմային հարված, թունավորում և այլն):

 

 

Փաստ № 10.

 

Ջերմիջեցնող միջոցները ոչ միայն օգտակար չեն, այլև վնաս են հասցնում: Վարակների դեպքում բարձր ջերմությունն անհրաժեշտություն է: Ջերմությունը բարձրանում է ջերմածին նյութերի հետևանքով, որոնք տենդ են առաջացնում: Սա հիվանդությունից պաշտպանվելու բնական միջոց է և խոսում է այն մասին, որ օրգանիզմն աշխատում է այդ ուղղությամբ:

 

Հարկ է հիշել, որ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը պետք չէ իջեցնել: Ծայրահեղ դեպքում երեխային կարելի է տալ նրա տարիքին համապատասխան չափաբաժնով պարացետամոլ և շփել մարմինը գոլ ջրով (ջերմությունն իջնում է ջրի գոլորշիացման շնորհիվ և դրա ջերմաստիճանը նշանակություն չունի, ուստի սառը ջուրը ոչ մի առավելություն չի ունենա): Ոչ մի դեպքում չի կարելի է ջերմությունն իջեցնելու համար փոքրիկի մարմինը շփել սպիրտով, քանի որ դրա գոլորշիները թունավոր են երեխայի համար: Բժշկի միջամտության անհրաժեշտություն կծագի միայն այն դեպքում, եթե բարձր ջերմությունը պահպանվում է երեք օրից ավել, ի հայտ են եկել նաև այլ ախտանշաններ կամ փոքրիկի վիճակը շատ վատ է:

 

Երեխայի վիճակը բարելավելու համար ջերմությունն իջեցնելով՝ ծնողը միջամտում է բուժման բնական գործընթացին: Եթե հարկավոր է անպայման իջեցնել ջերմությունը, ապա ասպիրինի և պարացետամոլի փոխարել շատ ավելի նախընտրելի է գոլ ջրով շփում անելը, քանի որ դա շատ ավելի անվնաս է: Հարկ է հիշել, որ չնայած իր տարածվածությանը, ասպիրինն ամեն տարի ավելի շատ երեխա է թունավորում, քան որևէ թույն: Սա սալիցիլաթթվի նույն տեսակն է, որն օգտագործվում է առնետներին թունավորելու համար:

 

Բացի այդ, ասպիրինը կարող է առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Օրինակ՝ կարող են առաջանալ աղիների արյունահոսություններ, իսկ գրիպի կամ ջրծաղիկի ժամանակ ընդունելու դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ Ռեյի համախտանիշ, որը մանկական մահացության հաճախակի պատճառներից մեկն է: Սա է պատճառը, որ բժիշկներից շատերը սկսել են ասպիրինի փոխարել պարացետամոլ օգտագործել:

 

Սակայն պարացետամոլը նույնպես բացարձակապես անվնաս չէ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարացետամոլի մեծ չափաբաժինը թունավոր է լյարդի ու երիկամների համար: Բացի այդ, հղիության ընթացքում ասպիրին ընդունած մայրերի երեխաները հետագայում ավելի հաճախ են տառապում կեֆալոհեմատոմայով, որի ժամանակ գլխի վրա առաջանում են հեղուկով լցված ուռուցքներ:

 

Փաստ № 11.

 

Վիրուսային կամ բակտերիալ վարակների հետևանքով բարձրացած ջերմությունը չի ախտահարում գլխուղեղը և ոչ մի բացասական հետևանք չի ունենում: Հարկ է հիշել, որ մրսածության, գրիպի կամ ցանկացած այլ վարակի դեպքում երեխայի մարմնի ջերմաստիճանը ոչ մի դեպքում 41 աստիճանից ավել չի բարձրանա, իսկ դրանից ցածր որևէ ջերմաստիճան չի կարող լուրջ վնաս հասցնել:

 

Պետք չէ անընդհատ անհանգստանալ, քանի որ օրգանիզմի պաշտպանական ուժերը թույլ չեն տա, որ ջերմությունը 41 աստիճանից ավել բարձրանա: Նույնիսկ փորձառու բժիշկներն իրենց կարիերայի ընթացքում նման դեպքերին բախվում են 1-2 անգամից ոչ ավել:

 

Փաստ № 12.

 

Բարձր ջերմությունը չի առաջացնում ջղաձգումներ: Ջղաձգումների պատճառ է դառնում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը: Բացի այդ, ջղաձգումները լուրջ հետևանքներ չեն ունենում և նկատվում են հիվանդների ընդամենը 4%-ի մոտ: Ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է ֆեբրիլային ջղաձգումներ ունեցած 1706 երեխա, ցույց են տվել, որ այդ ջղաձգումները չեն առաջացնում շարժունակության խանգարումներ կամ որևէ մահացու ախտաբանություն:

 

Բացի այդ, ջղաձգումները կանխելու համար միջոցները միշտ շատ ուշ են ձեռնարկվում, ուստի բացարձակապես անիմաստ են, քանի որ եթե ջերմությունն արդեն կտրուկ բարձրացել է, նշանակում է ջղաձգումները կա՛մ արդեն տեղի են ունեցել, կա՛մ հիվանդը խուսափել է դրանցից:

 

Ֆեբրիլային ջղաձգումները սովորաբար ի հայտ են գալիս մինչև հինգ տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում ջղաձգումներ ունեցած երեխաները հետագայում հազվադեպ են բախվում այս խնդրին: Ջղաձգումների կրկնությունից խուսափելու համար հաճախ բժիշկները նշանակում են երկարատև բուժում հատուկ հակաջղաձգումային դեղորայքով: Նման դեպքերում հարկավոր է անպայման տեղեկանալ դեղամիջոցի առաջացրած հնարավոր հետևանքների մասին: Առհասարակ այս հարցում բժիշկները միակարծիք չեն, քանի որ նման բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները կարող են ախտահարել լյարդը և նույնիսկ բացասաբար ազդել գլխուղեղի վրա: Բացի այդ, դրանք կարող են նաև ազդել երեխայի պահվածքի և ակտիվության վրա, ուստի որոշ բժիշկներ կարծում են, որ շատ ավելի լավ կլինի երբեմն հրաժարվել նման բուժումից: Ինչևէ՝ բուժումից հրաժարվելու որոշումն ամեն դեպքում պետք է կայացնեն ծնողները:

 

Եթե երեխայի մոտ ջերմության կտրուկ բարձրացման հետևանքով ջղաձգումներ են առաջանում, ապա հարկավոր է հանգստանալ ու չխուճապել: Հարկ է հիշել, որ ջղաձգումները ոչ մի լուրջ վտանգ չեն ներկայացնում, ուստի անհրաժեշտ է պարզապես անել ամեն բան, որպեսզի երեխան չտուժի նոպաների ժամանակ:

 

Առաջին հերթին՝ հարկավոր է երեխային կողքի պառկեցնել, որպեսզի նա չխեղդվի թքից: Այնուհետև անհրաժեշտ է նրա մոտից հեռացնել բոլոր վտանգավոր առարկաները, որոնք կարող են դառնալ վնասվածքի պատճառ: Հարկավոր է համոզվել, որ երեխայի շնչառությանը ոչինչ չի խանգարում և որևէ պինդ բան դնել նրա ատամների միջև (կաշվե ձեռնոց, դրամապանակ և այլն), որպեսզի նա պատահաբար լեզուն չկծի:

 

Մեծ մասամբ՝ ջղաձգումները տևում են մի քանի րոպե: Եթե դրանք ավելի երկար են տևում, հարկավոր է հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկ է հիշել, ոչ ջղաձգումներից հետո մեկ ժամ երեխային չի կարելի ո՛չ սնունդ տալ, ո՛չ էլ հեղուկ, քանի որ ուժեղ քնկոտության պատճառով նա կարող է խեղդվել:

 

Ամփոփում.

 

Բարձր ջերմությունը երեխաների մոտ հաճախ հանդիպող ախտանշան է, որը կապված չէ ծանր հիվանդությունների հետ և չի հանդեսանում հիվանդության ծանրության աստիճանի ցուցանիշ:

 

Վարակների հետևանքով երեխայի ջերմությունը երբեք չի կարող հասնել այն աստիճանի, որը կարող է անդառնալիորեն ախտահարել երեխայի օրգանները:

 

Բարձր ջերմության դեպքում, ստորև բերված խորհուրդներից բացի, բժշկական այլ միջամտության կարիք չկա: Հարկ է հիշել, որ ջերմությունը պետք չէ իջեցնել, քանի որ այն պաշտպանում է օրգանիզմը վարակներից և օգնում է արագ ապաքինվել:

 

1.      Եթե մինչև երկու ամսական երեխայի ջերմությունը բարձրացել է 37,7 աստիճանից բարձր, ապա հարկավոր է դիմել բժշկի օգնությանը, քանի որ նման վիճակը կարող է պայմանավորված լինել վարակներով:

 

2.      Երկու ամսականից բարձր երեխաների համար բժշկի անհրաժեշտություն չկա: Բացառություն հարկավոր է անել միայն այն դեպքում, եթե այս վիճակը պահպանվում է երեք օրից ավել կամ ուղեկցվում է լուրջ ախտանշաններով:

 

3.      Երեխայի շնչառության վատացման, փսխումի, մկանների թրթռոցի կամ անհանգստացնող այլ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ անկախ ջերմաչափի ցույց տված տվյալներից:

 

4.      Տենդով ուղեկցվող ջերմության ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի իջեցնել երեխայի ջերմությունը ծածկոցների միջոցով: Հարկ է հիշել, որ տենդը օրգանիզմի բնական արձագանքն է բարձր ջերմութանը, մինչդեռ տաք ծածկոցները միայն էլ ավելի կվատացնեն իրավիճակը:

 

5.      Հիվանդ երեխային հարկավոր է պառկեցնել անկողին, սակայն ոչ ստիպողաբար: Մաքուր օդն ու չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են շատ օգտակար լինել նրա համար, ուստի պետք չէ զրկել նրան դրանից:

 

6.      Եթե կան կասկածներ, որ բարձր ջերմությունը պայմանավորված է ոչ թե վարակներով, այլ որևէ այլ խնդրով (թունավորում, գերտաքացում և այլն), ապա հարկավոր է հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել կամ շտապ օգնություն կանչել:

 

7.      Ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդական սովորությունների համաձայն «բուժել» տենդը «քաղցով»: Ցանկացած հիվանդության դեպքում էլ առողջ սնունդը շատ կարևոր է, ուստի եթե նույնիսկ երեխան հրաժարվում է սննդից, ապա հարկավոր է նրան սննդարար հեղուկներ տալ (օրինակ՝ մրգային հյութեր կամ հավի արգանակ): Հարկ է հիշել, որ բարձ ջերմությունն ու դրան ուղեկցող ախտանշանները սովորաբար հանգեցնում են հեղուկի կորստի ու ջրազրկման, ուստի դրա պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ժամը մեկ երեխային մի բաժակ որևէ հեղուկ տալ:

 

Նյութի աղբյուրը՝ soznatelno.ru

 

Հատված Ռոբերտ Մենդելսոնի «Ինչպես երեխային առողջ մեծացնել՝ ի հեճուկս բժիշկների» գրքից

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?