Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Զգում էի՝ մի օր թուրքին հանդիպելու էի ու «մի քանի բան ասեի». մեկ տարի առաջ այս օրը Շուլի Հակոբյանը ոչնչացրեց հակառակորդի 3 տանկ

Aysor.am-ը գրում է.

Երբ կողքիդ հերոսներ են ապրում, հպարտանում ես, առավել ամրանում ու հավատում՝ քո այսօրն ու վաղը պաշտպանված է: 2016 թվականի ապրիլյան պատերազմն՝ ապացույց՝ հայ զինվորը երբեք չի փախչում, տոկուն է, խիզախ. նա 19-20 տարեկան է, բայց կարող է գերազանցել 40-ի շեմը հատած հակառակորդին: Պատճառը ոչ միայն գենն է, այլ նաև նպատակը. մենք պաշտպանում ենք այն, ինչ մերն է:

Դեռ 21-ը չբոլորած Շուլի Հակոբյանին այսօր բոլորը գիտեն: Գյումրեցի հենց այս երիտասարդն է, որ ուղիղ մեկ տաի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 4-ին կես ժամվա ընթացքում թշնամու 3 տանկ խոցեց:

Մատաղիսում ծառայող երիտասարդը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եղել է մարտկոցի հերթապահ: Լուսաբացին՝ ժամը 4։00-5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու հրաման, որից հետո էլ զորքը տեղափոխվել է թաքստոց: Այնուհետև ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ տագնապով բարձրանալ մարտական դիրքեր։ Հակատանկային մարտկոցի կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ, որտեղ էլ տղաները հասկանում են՝ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման…

20-ամյա հերոսն այսօր Երևանում վարձով է բնակվում, սովորում է Երևանի պետական համալսարանում, զուգահեռ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկով՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում:

«Ոչինչ չունիմ ասելու՝ կալենդարով մի տարի է անցել, բայց զգացողություններս չեն փոխվել, բառերով չեմ կարող նկարագրել, մեջիցս դուրս հանել: 2016-ի ապրիլը բոլորիս, առավել ևս մեր (նկատի ունի պատերազմին մասնակցած տղաների՝ հեղ.) ներաշխարհում շատ բան է փոխել», - Aysor.am-ի հետ զրույցում դժվարությամբ նշեց նա:

Ի՞նչ է տալիս ու ի՞նչ տանում մեզանից պատերազմը, ի՞նչ դասեր ենք քաղում բոլոր ժամանակների այդ չարիքից ու ինչպե՞ս պետք է սփոփենք մեզ այդ ամենից հետո՝ դժվար է ասել: Մեկ բան ակնհայտ է. պատերազմի ժամանակ հերոսներ են ծնվում, որոնց մի մասը շարունակում են ֆիզիկապես մեր կողքին մնալ, մի մասն էլ՝ հերոսանալով գնալ: 

«Եթե զուտ մարդկային արժեքներով նայենք, պատերազմը հեչ բան չի տա, միայն կտանի: Բայց դե դասեր էլ կուդա ոչ միայն սահմանին կանգնածներին, այլև սովորական քաղաքացիներին: Բոլորի մեջ էլ ինչ-որ մի բան փոխվել է: Կզարմանամ, եթե հայ մարդ տեսնիմ, ում մեջ այսքանից հետո ոչ մի բան չլինի փոխված: Ընդհանրապես, և՛ պարտված պատերազմն է դաս տալիս, և՛ հաղթանակած», - նկատեց ավագ սերժանտը:

Փոխվել են այսօր նրա երազանքները, այլ որակ ստացել նպատակներն ու արարքները: Ընտանիք կազմելու մասին մտածում է, բայց թե երբ՝ ժամանակը ցույց կտա: Գուցե, երբ այն միակը գա:

«Չկա այդ միակը, դեռ չեմ էլ հասկացել՝ էդ միակն ինչ կնշանակե: Ընտանիք կազմելու մասին մտածում եմ, ամուսնանալ պետք է: Դեռ չգիտեմ՝ քանի տարեկանում, բայց դե 100 տոկոս պետք է ամուսանանք: Պիտի ազգը շատանա՞, թե՞ չէ: Սաղին մենք ենք ասում այդ մասին, բայց դե մենք էլ պետք է գործանականորեն ցույց տանք, օրինակ լինենք», - կեսկատակ-կեսլուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը