Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Սկզբում նա կգոռա, հետո կպահանջի ոստիկանություն կանչել, բայց վերջում՝ կհամաձայնի ամուսնանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտավորապես «Կովկասի գերուհի» ֆիլմի սցենարի նման ռաբիսն ու դասականը երկար տարիներ «վիճում են», բայց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ընտանեկան հանգստի վայր՝ բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ բացելու «նախագիծը» կարելի է այդ վեճը հանգուցալուծելու սցենարներից մեկը համարել: Ու թեև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով այն շատ լավ նախագիծ է, սակայն «առաջարկը», ինչպես և սպասվում էր, միանշանակ չի կարող ընդունվել մշակութային գործիչների կողմից:

Նախարարը նաև չի բացառել, որ ծրագիրը շատերի կողմից կքննադատվի, բայցև հայտարարել է, որ չի վախենում քննադատությունից:

ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Փաստին» ասաց, որ թեև նախագծից տեղյակ չէ, բայց աշխարհի շատ օպերաներում է եղել, որտեղ այո՛, ընդունված ձև է բարձրակարգ ռեստորան ունենալը:

«Այն իր գոյությամբ ու բույրերով որևէ կերպ չի ազդում թատերական–երաժշտական կյանքի վրա: Վերջին ռեստորանը, ուր հրավիրված էի ընթրիքի «Տուրանդոտ»–ից հետո, «Սիդնեյ օպերա հաուզ»՝ աշխարհի հինգ լավագույն օպերաներից մեկում էր»,– ասաց երգչուհին:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով, այստեղ կոնցեպտուալ թյուրըմբռնում կա: Եվ երբ խոսք է գնում մշակութային օջախների շահութաբերությունը բարձրացնելու մասին, ապա պետք է ոչ թե մշակութային օջախներում ռեստորաններ բացելու, այլ՝ ողջ մշակույթը շահութաբեր դարձնելու մասին մտածել:

«Հայաստանի նորագույն պատմության մեջ 90–ական թվականների սկզբին, երբ ահավոր վիճակ էր, լույս չկար և այլն, Սունդուկյանի անվան թատրոնում նման փորձ արվեց: Այնտեղ ռեստորան էր բացվել: Բազմաթիվ զավեշտալի պատմություններ են եղել, երբ մարդիկ ներկայացման ժամանակ քեֆները լավ, ռեստորանից բարձրացել են դահլիճ: Պատկերացրեք, օրինակ՝ բեմում դերասանները որևէ ողբերգական ներկայացում են խաղում, իսկ ձմեռային այգում բացված ռեստորանի հաճախորդները զուգարանի դուռը փնտրելով մտնում են դահլիճ, չհասկանալով, թե որտեղ են հայտնվել: Այնպես որ ես ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում, որ նման ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել, առավել ևս, երբ այդ ռեստորանի մուտքը կարող է նաև թատրոնից լինել»,– ասաց Ռ. Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի տնօրենի կարծիքով, եթե հարցը թատրոնի ֆինանսավորմանն է վերաբերում, ապա ավելի ճիշտ կլինի, որ թատրոնի հարակից տարածքում գործող բոլոր սրճարանների եկամուտը հանձնվի թատրոնին: Այդ դեպքում արդեն, առանց թատրոնի շենք «ներխուժելու», հնարավոր կլինի լուծել ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ հարցեր:

«Աշխարհում այդպես է արվում է և շատ տարածքներ, որոնք մոտ տարածության վրա են գտնվում, հանձնվում են այդ մշակութային օջախներին կամ ստացված եկամուտը տրվում է նրանց»,– ասաց Ռ. Բաբայանը:

Նա նման դեպքերի հանդիպել է Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, որտեղ թե՛ մեքենաների կայանատեղիների, թե՛ սրճարանների հասույթը տրամադրվում է տվյալ արվեստի կամ մշակույթի օջախին, ինչն ամենևին էլ մշակութային օջախ ներխուժել չի նշանակում:

Խոսելով ոլորտի խնդիրներից, նա նշեց, որ տարիներ են անցնում, բայց մշակույթի հովանավորության և մեկենասության հարցը, որն ամենակարևորն է, այդպես էլ չի լուծվում:

«Զարգացած երկրներում արվեստը, բացի պետական հովանավորչությունից, օգտվում է նաև մեկենասության գումարներից: Եվ եթե Օպերայում բացվի անգամ այնպիսի էլիտար ռեստորան, որտեղ նույնիսկ հնչի Մոցարտի և Սպենդիարյանի երաժշտությունը, միևնույն է, եկամուտ չի բերի, քանի որ Հայաստանում եկամուտ բերում է բարձր ձայնով ռաբիսը, ինչպես Հրազդանի կիրճում է: Այնտեղ պատվիրում են իրենց ուզած երաժշտությունը, որը բոլորովին այլ «օպերայից» է: Իսկ այն մասսան, ով հաճախում է օպերա, չի կարողանա օգտվել այդ էլիտար ռեստորանից, քանի որ այդքան գումար չի կարող ծախսել նման հաճույքների համար»,– ասաց Ռ. Բաբայանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի