Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը կազմակերպել է Հայոց ցեղասպանութեան 102- րդ տարելիցի ոգեկոչում

Հասարակություն

«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը Մեհրաբում ապրիլի 24-ին կազմակերպել է Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչում։

Այդ մասին Լիբանանից հաղորդում են. «Ժողովուրդին կամքը … գոյատեւման պատմութիւն» խորագիրը կրող ձեռնարկին ներկայ գտնուեցան զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, կանանց հարցերու պետական նախարար Ժան Օղասապեան, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, երեսփոխաններ Սեպուհ Գալփաքեան, Շանթ Չինչինեան, Աթեֆ Մաժտալանի եւ Նաժի Ղարիոս, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի ներկայացուցիչ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, Պէյրութի հայ կաթողիկէ պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Սամուէլ Մկրտչեան, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան, ինչպէս նաեւ մեծ թիւով քաղաքական, մշակութային, տնտեսական եւ ընկերային միութիւններու ներկայացուցիչներ, հոգեւորականներ, զինուորականներ եւ լրագրողներ:

Լիբանանի, Հայաստանի եւ Լիբանանեան ուժեր կուսակցութեան քայլերգներուն յոտնկայս ունկնդրութենէն ետք, Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչումը սկսաւ Արամ Ա. կաթողիկոսին յղած պատկերասփռուած պատգամով:

Ան ըսաւ, որ հայու վերածնունդը սկսած է Լիբանանի մէջ: Այս պատճառով ալ Լիբանան իր յատուկ տեղն ու դերը ունի աշխարհի չորս ծագերուն ցրուած հայորդիներուն սրտին մէջ: Վեհափառ հայրապետը եզրափակեց իր խօսքը ըսելով. «Ա՛յս է մեր ճանչցած Լիբանանը. ա՛յս է լիբանանահայերուն հաւատամքը, հետեւաբար պէտք չէ կորսնցնենք Լիբանանի լիբանանականութիւնը, այլ պէտք է պաշտպանենք այս երկրի արժէքները, ժառանգութիւնը, սկզբունքները եւ տեսիլքը, որոնք լիբանանեան ինքնութեան իւրայատկութիւնը կը հանդիսանան: Ապրիլ 24-ը հրաւէր է, այլ խօսքով մարտահրաւէր` վերջնական ու յստակ որոշ ում կայացնելու,  արդարութիւնը, մարդու արժանապատուութիւնն ու իրաւունքները պաշտպանելու համար: Ա՛յս  է ապրիլ 24-ի պատգամը»:

Ապա խօսք առաւ Լիբանանեան ուժեր կուսակցութեան անդամ Ռիշար Գույումճեան, որ յայտնեց, թէ երրորդ տարին ըլլալով Լիբանանեան ուժեր կուսակցութիւնը կը շարունակէ Հայոց ցեղասպանութեան յիշատակը ոգեկոչելու աւանդը:

ՌԱԿ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ Աւետիս Տագէսեան իր խօսքով զուգահեռներ գծեց Հայոց ցեղասպանութեան եւ 6 մայիս 1916-ի լիբանանցի նահատակներուն միջեւ` հաստատելով, որ երկուքին պարագային ալ դահիճը եղած է նոյնը` Օսմանեան կայսրութիւնը, յատկապէս պատասխանատու նկատելով Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութիւնը:

ՍԴՀԿ-ի Կեդրոնական վարչութեան փոխատենապետ Ս. Գալփաքեան կարդաց Ուիլիըմ Սարոյեանի «Աշխատեցէ՛ք, կործանեցէ՛ք այս ցեղը…» գրութեան արաբերէն թարգմանութիւնը:  

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի յայտնեց, թէ ինք հպարտ կը զգայ Մեհրապ գտնուելուն համար` նկատի ունենալով, որ ազատութեան, արդարութեան եւ արժանապատուութեան համար մղուած պայքարը մէկ է` անիրաւութեան եւ անիրաւողին դէմ արդարութիւն պարտադրելու համար:

«Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումին առիթով կը հաստատենք, որ եթէ այդ Ցեղասպանութիւնը ծրագրող պատասխանատուները պատժուէին, ապա Հիթլեր պիտի չյանդգնէր ցեղասպանութիւն գործել, ինչպէս որ Շարոն, Նեթանիահու եւ սիոնական ջարդարարներ ցեղասպանութիւններ եւ սպանդներ պիտի չհամարձակէին գործել` Պաղեստինեան հողերուն եւ Լիբանանի մէջ, Քամպոտիոյ եւ Ռուանտայի ցեղասպանութիւնները պիտի չպատահէին, ոչ ալ այս օրերուն ամբողջ աշխարհին մէջ հաւատադրժողականներուն կողմէ վայրագութիւն եւ սպանդ պիտի արձանագրուէր:

Միութիւն եւ յառաջդիմութիւն կուսակցութեան Ա. քարտուղար Միտհաթ Շեւքեթի հետ զրոյցի մը ընթացքին բժիշկ Ռեշիտ հոճա հայոց մասին ըսած է. «Հակառակ անոր որ ես բժիշկ եմ, չեմ կրնար աչք խփել թրքական իմ ազգութեանս: Ես այս աշխարհը իբրեւ թուրք եկած եմ. անոնք միջատներ են, եւ արդեօք բժիշկին պարտականութիւնը չէ՞ միջատները սպաննել: Իսկ ինչ կը վերաբերի պատմական պատասխանատուութեան, ապա զիս բնաւ չի հետաքրքրեր, թէ պատմաբաններ իմ մասիս ի՛նչ պիտի գրեն»:

Մենք` ոճիրի զոհերս, Ցեղասպանութեան զոհերս, միջազգային լռութեան զոհերս, ժողովրդավարութեան, պետութիւններու փոխադարձ շահերու զոհերս հաւաքուած ենք: Այդ պետութիւնները արդարութեան, մարդկային եւ ժողովուրդներու իրաւունքներու մասին քարոզելով կը շարունակեն տիրել, սպաննել, եւ արտօնել օտարին, որ սպանդներ ու բռնարարքներ գործէ ժողովուրդներուն դէմ, որոնց «յանցանքները» կը նկատուին իրենց ինքնութիւնը չուրանալու, ուրիշը յարգելու, մարդկութեան եւ արդարութեան յաղթանակին հանդէպ հաւատքը պահելու արժանիքները:

Մենք հաւաքուած ենք յիշելու եւ յիշեցնելու բոլոր անոնց, որոնք ուզեցին ցեղասպանութեան եւ նախճիրներով արմատական լուծում գտնել եւ իրականացնել թուրանական բռնատիրական երազը, թէ անոնց երազը կարելի չէ եղած իրականացնել, որովհետեւ այդ ժողովուրդները, եւ այդ ժողովուրդներուն թոռները տակաւին կը գոռան. մենք կանք եւ հոս ալ պիտի մնանք:

Մենք հաւաքուած ենք յիշելու եւ յիշեցնելու` կանխարգիլելու նպատակով:

Մեր ներկայութիւնը հոս` լիբանանցիներուն կողքին, կը վկայէ, թէ ժողովուրդները կը շարունակեն գոյատեւել իրենց անմեղ նահատակներուն շնորհիւ, իրենց հաւաքական յիշողութեան շնորհիւ, ինչպէս նաեւ ժողովուրդներուն պատմութիւնը պէտք է ըլլայ արդարութեան ի խնդիր անոնց մղած պայքարին առանցքը:

Մենք Թուրքիայէն կը պահանջենք ճանչնալ իր պատասխանատուութիւնը` Հայոց ցեղասպանութեան նկատմամբ: Մենք Թուրքիայէն կը պահանջենք արդարութիւն պարտադրել եւ մարդկային, հողային, քաղաքական ու նիւթական հատուցում կատարել: Իսկ այն պետութիւններուն, որոնք կը սպասեն Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու յարմար պայմաններուն, կ՛ըսենք. «Հայոց ցեղասպանութիւնը իրականութիւն է, այդ պետութիւնները ճանչնան զայն, թէ ոչ: Ցեղասպանութիւնը պատմական եւ քաղաքական իրականութիւն է, որ անվիճելի է եւ ուսումնասիրութիւններու, բանակցութիւններու եւ վերլուծումներու կարիք չո ւնի»:

Այս տեսանկիւնէն մեկնելով կը հաստատենք, որ աշխարհի բոլոր երկիրները, ի մասնաւորի Թուրքիան, պատասխանատու են վերաշխուժացնելու իրենց ժողովուրդին հաւաքական յիշողութիւնը եւ առիթ ստեղծելու, որ անոնք իրենց պատմութեան եւ անցեալին հետ հաշտուին: Մեր` հայոց, ասորիներուն, քաղդէացիներուն եւ արաբներուն յիշած Ցեղասպանութիւնն ու ոճիրները չեն կրկնուիր միայն այն ատեն, երբ ոճրագործներն ու դահիճները կը պատժուին ու կը հատուցեն իրենց զոհերուն:

Ոճիրին նկատմամբ լուռ մնալը ինքնին ոճիր մըն է:

Մենք հաւաքուած ենք հարց տալու, որ ինչո՞ւ լիբանանեան պետութիւնը չէ համարձակած 24 ապրիլը` մէկուկէս միլիոն հայ նահատակներուն, մեր` լիբանանցի քաղաքացիներուս պապերուն յիշատակի սգատօնին առիթով, մեզի զօրակցիլ եւ 24 ապրիլը պաշտօնական սգատօնի օր նշանակել:

Հին նահատակներուն յիշատակի մոռացութիւնը չ՛երաշխաւորեր նորերուն յիշատակի յարգումը:

Մենք կը հպարտանանք Լիբանանով` իբրեւ համերաշխութեան եւ ազգային միասնականութեան ու համակեցութեան երկիր:

Իսկական համերաշխութիւնը կը սկսի ուրիշը յարգելով, յատկապէս նահատակին յիշատակը յարգելով: Իսկական համակեցութիւնը բոլորին տածած յարգանքն է` բոլորին նահատակներուն:

Մենք որոշած ենք ապրիլ եւ պայքարը շարունակել:

Մենք պայքարը պիտի շարունակենք, այնքան ատեն որ ոճիրները պիտի շարունակուին եւ ոճրագործը պիտի մնայ լուռ, առանց ճանչնալու իր գործած սխալը». Ըսաւ Յակոբ Բագրատունի:

Լիբանանեան ուժեր կուսակցութեան նախագահը հաստատեց, որ հայ ժողովուրդը յարգանքի եւ գնահատանքի արժանի ազգերէն է, որովհետեւ անիկա պահեց իր լեզուն եւ ինքնութիւնը, հակառակ անոր որ աւելի քան հարիւր տարիէ ի վեր բռնի կերպով դուրս դրուած է իր հողերէն, մինչ լիբանանցի երիտասարդները լոկ քանի մը տարի իրենց երկրէն դուրս ապրելով երբեմն կ՛ուրանան իրենց ինքնութիւնը, կը մոռնան լեզուն, կ՛անտեսեն մշակոյթը: Անոր համաձայն, հայերը յարգանքի արժանի են, որովհետեւ հաւատարիմ մնացին իրենց նահատակներուն, հերոսներուն, մինչ լիբանանցիները նոյնը չըրին, հայերը արժանի են գնահատանքի, որովհետեւ վառ պահեցին իրենց դատը եւ կը հաւատան, որ օր մը անպայման անոր արդար լուծման պիտի հասնին:

Սամիր Ժահժահ վկայեց, որ հայերը լիբանանեան պետութեան ամէնէն աւելի տուած եւ նուազագոյնը ստացած քաղաքացիներն են, որոնք միշտ եղան խաղաղարար, օրինապահ, տիպար քաղաքացիութեան օրինակներ` հաստատելով, որ ոչ ոք իրաւունք ունի առաջին կարգի քաղաքացի բնորոշել ինքզինք` այլ քաղաքացիներ երկրորդական նկատելով:

Ժահժահ իր խօսքը եզրափակեց յայտնելով, որ եթէ Հայաստան հանդիպման վայրն է, Լիբանանը պայքարի երկիրն է: «Մենք կը պայքարինք, որպէսզի Լիբանան մնայ ազատութեան եւ մարդկութեան հողաշերտ մը: Կը պայքարինք, որպէսզի արդարութիւնը իրականանայ, հակառակ բոլոր արգելքներուն, եւ կը կրկնենք Արամ Ա. կաթողիկոսի հետեւեալ խօսքերը. «Ազգ մը չի մեռնիր, եթէ կեանքին հանդէպ հաւատք ունի, անցեալին նկատմամբ հաւատարմութիւն, եւ ապագային նկատմամբ` տեսլական, մանաւանդ եթէ ազգը յանձնառու է իր հոգեւոր, մշակութային, օրինական եւ քաղաքական պայքարին ի խնդիր իր օրինական իրաւու նքներուն»:

Այս առիթով 24 լիբանանցի գեղանկարիչներ Մեհրապի մուտքին կազմակերպեցին ցուցահանդէս մը, որ պարունակեց 24 պաստառներ, որոնք կը պատկերէին Հայոց ցեղասպանութիւնը լիբանանցի գեղանկարիչներուն դիտանկիւնէն մեկնելով»:

 

Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ