1 միլիարդ 80 մլն դրամ գումարած 5 մլն դրամ Քննչական կոմիտեին՝ 2014-ի ընթացքում կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար
Սակայն պարզվեց, որ բացի 1 միլիարդ 80 միլիոն դրամից Քննչական կոմիտեին անհրաժեշտ է նաև 5 միլիոն դրամ, որը Կառավարությունը կրկին հաստատեց:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է Քննչական կոմիտեի և դեպարտամենտի բնականոն գործունեությունը կազմակերպելու, ինչպես նաև անցագրային հատուկ ռեժիմն ապահովելու համար, անձը հաստատող՝ Քննչական կոմիտեի խորհրդանշով մետաղյա քարտեր և վկայականներ ձեռք բերելու նպատակով: