Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Հատուկ քննչական կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 80 միլիոն դրամ, -այս մասին հայտնում է Orer.am-ը: Ըստ հիմնավորման՝ նշված գումարն անհրաժեշտ է 2014 թվականի ընթացքում կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Սակայն պարզվեց, որ բացի 1 միլիարդ 80 միլիոն դրամից Քննչական կոմիտեին անհրաժեշտ է նաև 5 միլիոն դրամ, որը Կառավարությունը կրկին հաստատեց: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է Քննչական կոմիտեի և դեպարտամենտի բնականոն գործունեությունը կազմակերպելու, ինչպես նաև անցագրային հատուկ ռեժիմն ապահովելու համար, անձը հաստատող՝ Քննչական կոմիտեի խորհրդանշով մետաղյա քարտեր և վկայականներ ձեռք բերելու նպատակով: