Երջանիկ մարդիկ առողջական բացառիկ առավելություն ունեն
LifestyleԲազմաթիվ հետազոտություններն ու փորձարկումները ցույց են տվել, որ երջանիկ մարդիկ երեք անգամ ավելի քիչ ու հազվադեպ են հիվանդանում հարբուխով: Գիտնականները մի փորձարկում են կատարել և հարբուխի հարուցիչ վիրուսը հատուկ ցրող սարքով ցողել են կամավորների քթի մեջ և պարզել, որ այն շատ ավելի վատ է գոյատևում իրենց կյանքից գոհ ու երջանիկ մարդկանց օրգանիզմում:
Լավատես ու ինքնագոհ մարդիկ ինքնաբերաբար պաշտպանում են իրենց օրգանիզմը ոչ միայն սթրեսից, այլ նաև հարբուխից: Իսկ ահա վատ մարդկանց օրգանիզմում ավելի հաճախ է բարձր լինում կոտիզոլի մակարդակը, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման: Պետք է հիշել, որ կորիտոզի մշտապես բարձր մակարդակը թուլացնում է իմունային համակարգը՝ նպաստելով մի շարք վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
Բացի այդ, պարզվել է, որ նույն հիվանդությունների դեպքում վատատես մարդիկ ավելի շատ գանգատներ են ունենում ու ավելի ծանր տանում, քան լավատեսները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: