Ինչի՞ց է կախված նորածինների սննդային նախընտրությունը
LifestyleՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների հիման վրա հետազոտողները բացահայտել են, որ դեռևս մոր արգանդում երեխան տարբերում է սննդի համը և հետագայում նախընտրում է այն սնունդը, որը ապագա մայրն ավելի հաճախ է օգտագործել հղիության ընթացքում:
Մասնագետները պնդում են, որ նորածինները նախապես նախընտրում են աղի և քաղցր սնունդ, իսկ դառը սնունդը նրանց համար տհաճ է: Հավանականություն կա, որ տարատեսակ սնունդ օգտագործող հղի կանանց երեխաները հետագայում սննդի հարցում քմահաճ լինեն:
Հետազոտության հեղինակները պարզել են նաև, որ եթե կրծքով կերակրող կամ հղի կանայք իրենց սննդակարգում ավելի շատ են օգտագործում մրգեր և բանջարեղեն, ապա հետագայում նրանց երեխաները նույնպես նախընտրում են դրանք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: