Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»


Հայեր, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱ՜Յ ենք (Photo)

BlogNews.am-ը գրում է.

Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն աշխարհը նրանց շնորհիվ ճանաչում է հային ու մեր հայրենիքը: Նրանք ապրում, արարում են հայրենիքից հեռու, սակայն երբեք չեն դադարում իրենց մեջ հային կրել ու հարմար առիթի դեպքում էլ պահը չեն կորցնում Հայաստատ այցելել ու աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա հրավիրել: Ազնավուր, Շեր, Աբրահամ, Արոնյան, Թանկյան... ու էլի շատ անուններ ամեն օր մեր լրահոսում են, մենք գիտենք մեր ազգի արժանավորներին, սակայն այս ցանկը համալրվում է տարեցտարի: Այսօր BlogNews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում 21-րդ դարի երիտասարդ հայերի սերունդը ներկայացնող մի քանի անուններ, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱՅ ենք...

Քեշիշյան եղբայրներ-ամերիկյան Platinum Motorsport ընկերության ղեկավարներ

Ջորջ և Ջեկ Քեշիշյանները, որոնց իսկական անուններ են Գևորգ և Հակոբ, ապրում են Լոս Անջելեսում: Տղաները ծնվել են Երևանում և դեռահասության տարիներից հետաքրքրված էին մեքենաներով և թյունինգով: Դասերից ազատ ժամերին տղաներն օգնում էին իրենց հորը, ով մեքենաների վերանորոգման մասնագետ էր: Եղբայրների հայրը՝ Արմեն Քեշիշյանը ավտոմեխանիկ էր, երբ դեռ Հայաստանում էր ապրում: 1979թ. Արմեն Քեշիշյանը ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այդ ժամանակ  նա պատկերացնել անգամ չէր կարող, որ որդիները ևս կընտրեն իր մասնագիտական ճանապարհը: Աշխարհահռչակ  Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են Platinum Motorsport ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքնենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դևիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Տիմատին ու բազմաթիվ հարուստ և հայտնի դեմքեր՝ աշխարհով մեկ: Քեշիշյան եղբայրենը հաճախ են շեշտում, որ հպարտ են իրենց հայկական արյունով ու երբեք չեն մոռանում հիշեցնել իրենց հայ լինելու մասին:

Ռիմա Կազումյան- Emporio Armani-ի դիզայներ

Emporio Armani ապրանքանիշի՝տղամարդկանց շարքի դիզայներներից մեկն է:Կազումյանը ներկայումս հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Ռիման ծնվել և մեծացել է Երևանում: 11 տարեկանից հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի նկարչության դասերին: Ավարտել է Երեւանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել Լոնդոնում, Saint Martins քոլեջում, այնուհետեւ՝ Ֆլորենցիայում, Accademia Arte/Moda-ում: Ընդունվել է Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացավ մասնակցել ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը, որի ընթացքում առաջարկ է ստանում փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո ստանում է ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այնուհետեւ՝որպես դիզայներ, իսկ հիմա արդեն senior designer:

 

Տիգրան Համասյան-դաշնակահար

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։Փառատոներից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան է տպավորվում տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։Համաշխարհային ճանաչում Տիգրանին բերել են հատկապես  Thelonious Monk դաշնամուրային Ջազ և Vilcek Prize Creative Promise in Contemporary Music մրցույթներում տարած հաղթանակներն ու հարյուրավոր համերգներ ամբողջ աշխարհում: 

Գրիգոր Ջաբոթյան-հագուստի դիզայներ

Գրիգոր Ջաբոթյանը աշխարհահռչակ տաղանդավոր դիզայներ է, ով ծնվել է Բեյրութում` հայ ընտանիքում: Իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l Ecole Superieure des Arts» նորաձևության դպրոցից: Այնուհետև ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Elie Saab հեղինակավոր նորաձևության տան ստեղծագործական բաժնում: Այստեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին: Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվել են աշխարհի լավագույն ցուցադրություններում: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձեւության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց (2009թ.) 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձևության տունը: Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում են բերել նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվել են հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»: Նորաձեւության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան և երեկոյան զգեստների արքա: «Ես հպարտ եմ իմ արմատներով և զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում»: 

Նարեկ Հախնազարյան-թավջութակահար

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին՝ Երևանում: Հայտնի հայ թավջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում:

 Նարինե Աբգարյան-գրող

Նարինե Աբգարյանը ծնվել 1971թ. հունվարի 14-ին,  Բերդ քաղաքում (ՀՀ,Տավուշ), հայկական ծագումով ռուսաստանցի գրող է, ում ստեղծագործությունները տարեցտարի համաշխարհային ճանաչում են ձեռք բերում: Նարինեն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի, հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի», դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թվականին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։2011 թվականին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը:«Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով», «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», «Շոկոլադե պապիկը»,«Երկնքից ընկավ երեք խնձոր». այս շարքը երկար կարելի է շարունակել: Նարինեի ստեղծագործությունների շնորհիվ ընթերցողը սիրահարվում է Հայաստանին և երազում գոնե մեկ անգամ լինել Բերդում, որի բոլոր հերոսներին ասես հարազատի պես ճանաչում է Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից ։

 Հենրիխ Մխիթարյան-ֆուտբոլիստ

 

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է։ Ծնվել է Երևանում, 1989թ. հունվարի 1-ին: Պատարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։  1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։

 Նյութը՝ BlogNews.am

«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան