Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայեր, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱ՜Յ ենք (Photo)

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն աշխարհը նրանց շնորհիվ ճանաչում է հային ու մեր հայրենիքը: Նրանք ապրում, արարում են հայրենիքից հեռու, սակայն երբեք չեն դադարում իրենց մեջ հային կրել ու հարմար առիթի դեպքում էլ պահը չեն կորցնում Հայաստատ այցելել ու աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա հրավիրել: Ազնավուր, Շեր, Աբրահամ, Արոնյան, Թանկյան... ու էլի շատ անուններ ամեն օր մեր լրահոսում են, մենք գիտենք մեր ազգի արժանավորներին, սակայն այս ցանկը համալրվում է տարեցտարի: Այսօր BlogNews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում 21-րդ դարի երիտասարդ հայերի սերունդը ներկայացնող մի քանի անուններ, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱՅ ենք...

Քեշիշյան եղբայրներ-ամերիկյան Platinum Motorsport ընկերության ղեկավարներ

Ջորջ և Ջեկ Քեշիշյանները, որոնց իսկական անուններ են Գևորգ և Հակոբ, ապրում են Լոս Անջելեսում: Տղաները ծնվել են Երևանում և դեռահասության տարիներից հետաքրքրված էին մեքենաներով և թյունինգով: Դասերից ազատ ժամերին տղաներն օգնում էին իրենց հորը, ով մեքենաների վերանորոգման մասնագետ էր: Եղբայրների հայրը՝ Արմեն Քեշիշյանը ավտոմեխանիկ էր, երբ դեռ Հայաստանում էր ապրում: 1979թ. Արմեն Քեշիշյանը ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այդ ժամանակ  նա պատկերացնել անգամ չէր կարող, որ որդիները ևս կընտրեն իր մասնագիտական ճանապարհը: Աշխարհահռչակ  Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են Platinum Motorsport ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքնենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դևիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Տիմատին ու բազմաթիվ հարուստ և հայտնի դեմքեր՝ աշխարհով մեկ: Քեշիշյան եղբայրենը հաճախ են շեշտում, որ հպարտ են իրենց հայկական արյունով ու երբեք չեն մոռանում հիշեցնել իրենց հայ լինելու մասին:

Ռիմա Կազումյան- Emporio Armani-ի դիզայներ

Emporio Armani ապրանքանիշի՝տղամարդկանց շարքի դիզայներներից մեկն է:Կազումյանը ներկայումս հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Ռիման ծնվել և մեծացել է Երևանում: 11 տարեկանից հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի նկարչության դասերին: Ավարտել է Երեւանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել Լոնդոնում, Saint Martins քոլեջում, այնուհետեւ՝ Ֆլորենցիայում, Accademia Arte/Moda-ում: Ընդունվել է Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացավ մասնակցել ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը, որի ընթացքում առաջարկ է ստանում փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո ստանում է ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այնուհետեւ՝որպես դիզայներ, իսկ հիմա արդեն senior designer:

 

Տիգրան Համասյան-դաշնակահար

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։Փառատոներից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան է տպավորվում տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։Համաշխարհային ճանաչում Տիգրանին բերել են հատկապես  Thelonious Monk դաշնամուրային Ջազ և Vilcek Prize Creative Promise in Contemporary Music մրցույթներում տարած հաղթանակներն ու հարյուրավոր համերգներ ամբողջ աշխարհում: 

Գրիգոր Ջաբոթյան-հագուստի դիզայներ

Գրիգոր Ջաբոթյանը աշխարհահռչակ տաղանդավոր դիզայներ է, ով ծնվել է Բեյրութում` հայ ընտանիքում: Իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l Ecole Superieure des Arts» նորաձևության դպրոցից: Այնուհետև ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Elie Saab հեղինակավոր նորաձևության տան ստեղծագործական բաժնում: Այստեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին: Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվել են աշխարհի լավագույն ցուցադրություններում: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձեւության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց (2009թ.) 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձևության տունը: Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում են բերել նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվել են հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»: Նորաձեւության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան և երեկոյան զգեստների արքա: «Ես հպարտ եմ իմ արմատներով և զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում»: 

Նարեկ Հախնազարյան-թավջութակահար

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին՝ Երևանում: Հայտնի հայ թավջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում:

 Նարինե Աբգարյան-գրող

Նարինե Աբգարյանը ծնվել 1971թ. հունվարի 14-ին,  Բերդ քաղաքում (ՀՀ,Տավուշ), հայկական ծագումով ռուսաստանցի գրող է, ում ստեղծագործությունները տարեցտարի համաշխարհային ճանաչում են ձեռք բերում: Նարինեն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի, հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի», դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թվականին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։2011 թվականին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը:«Սեմյոն Անդրեևիչ. Տարեգրություն խզբզոցներով», «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», «Շոկոլադե պապիկը»,«Երկնքից ընկավ երեք խնձոր». այս շարքը երկար կարելի է շարունակել: Նարինեի ստեղծագործությունների շնորհիվ ընթերցողը սիրահարվում է Հայաստանին և երազում գոնե մեկ անգամ լինել Բերդում, որի բոլոր հերոսներին ասես հարազատի պես ճանաչում է Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից ։

 Հենրիխ Մխիթարյան-ֆուտբոլիստ

 

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է։ Ծնվել է Երևանում, 1989թ. հունվարի 1-ին: Պատարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։  1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել՝ սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։

 Նյութը՝ BlogNews.am

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel