Շուկայում Nokia սմարթֆոններ այլևս չեն լինի
LifestyleMicrosoft ընկերությունը նոր սմարթֆոններում ազատվում է Nokia անվանումից՝ Ֆինլադիայի ֆիրմայի՝ ձեռքի հեռախոսների ստորաբաժանման ձեռքբերումից մեկ տարուց էլ քիչ ժամանակ անց:
Nokia Lumia նոր սմարթֆոններն այսուհետև կանվանվեն Microsoft Lumia, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Microsoft-ը Nokia-ի շարժական սարքերի բիզնեսն ամբողջովին ձեռք է բերել 2014 թվականի ապրիլին՝ 7,2 միլիարդ դոլարով:
Դրանից հետո ընկերությունն սկսել է աստիճանաբար ազատվել Nokia-ի առևտրանիշից: Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ սմարթֆոնների լիակատար ռեբրեդինգն աստիճանաբար կկատարվի ամբողջ աշխարհում:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես հավաստվել է Facebook-ում Nokia France-ի պաշտոնական էջում:
2013 թվականի աշնանը գործարքը կնքելիս Microsoft-ը համաձայնել էր սմարթֆոններում Nokia անվանումը պահպանել 10 տարվա ընթացքում: