Պահածոյացված սնկից չորս քաղաքացի է թունավորվել. մեկն անչափահաս է
Հիվանդանոցից, հոկտեմբերի 22-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 61-ամյա Աիդա Ղ.-ն, 36-ամյա Լուսինե Ա.-ն, 16-ամյա Անի Ղ.-ն եւ 13-ամյա Սոնա Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետեւանքով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի բաժին: