Կոտայքի մարզում չորս քաղաքացի է թունավորվել պահածոյացված սնկով,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Հիվանդանոցից, հոկտեմբերի 22-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 61-ամյա Աիդա Ղ.-ն, 36-ամյա Լուսինե Ա.-ն, 16-ամյա Անի Ղ.-ն եւ 13-ամյա Սոնա Ղ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետեւանքով: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի բաժին: