Հոդերի №1 թշնամին
LifestyleՔաղցր գազավորված ըմպելիքների վնասակար հատկությունների մասին հայտնի է բոլորին, սակայն այն, որ նման ըմպելիքները բացասաբար են ազդում հոդերի վրա, քչերը գիտեն: Մասնագետները պնդում են, որ ամենաշատը դրանք ազդում են նիհար տղամարդկանց ծնկների վրա:
Հետազոտողներն ուսումնասիրել են ծնկների օստեոարտրիտով հիվանդներին: Պարզվել է, որ ամենավատ վիճակում գտնվում են գազավորված ըմպելիքներ չարաշահողները։
Հատկանշական է, որ նորմալ քաշով տղամարդիկ, ովքեր օգտագործում են «վնասակար» խմիչքներ, ծնկների հետ կապված ավելի շատ պրոբլեմներ են ունենում, քան ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տառապողները:
Նորմալ քաշ ունեցող կանանց շրջանում ևս սերտ կապ է նկատվել քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման և ծնկների հոդերի զարգացող օստեոարտրիտի միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: