Թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է Մադրիդի մրցաշարի չեմպիոնի տիտղոսը
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձել է Մադրիդի մրցաշարի չեմպիոն՝ երկու սեթի արդյունքում հաղթելով ավստրիացի Դոմինիկ Տիմին (7/6 (8). 6/4):
2 ժամ 17 րոպե տևած խաղում աշխարհի 5-րդ ռակետ, 30-ամյա Նադալն իր ակտիվում գրանցել է 2 բրեյք-փոյինթ, 4 էյս և 4 կրկնակի սխալ:
Իսկ 23-ամյա Տիմը, որն ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, 4 էյս է գրանցել և մեկ կրկնակի սխալ:
Իսպանացին մեծացրել է նաև անհատական հանդիպումների տարբերությունը՝ 4:1:
Տիտղոսը, որը Նադալը նվաճել է «Mutua Madrid Open» մրցաշարում, նրա համար դարձել է 72-րդը կարիերայում, ինչի շնորհիվ թենիսիստը 1000 վարկանիշային միավոր է վաստակել և ավելի քան մեկ միլիոն եվրո պարգևավճար: