Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ

Հասարակություն

 Հատուկ քննչական ծառայությունում իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքում ծառայությունում իսպառ վերացել է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Դրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները: Վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Հատուկ քննչական ծառայությունում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետության, ծառայության նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան,  ինչպե՞ս կբնութագրեք Հատուկ քննչական ծառայության տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման բնագավառում:

-Հանրապետությունում լայն թափով իրականացվող հակակոռուպցիոն գործընթացները, կոռուպցիայի և կոռուպցիոն հանցագործությունների դեմ  պայքարին ուղղված, կոռուպցիայի նախականխմանն ու նախազգուշացմանը միտված ծրագրերն ու միջոցառումներն առավել կարևորեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու անհրաժեշտությունը իրավապահ մարմինների համակարգում: Այս առումով հատկապես պետք է հաշվի առնել, որ ծառայությունը Հանրապետությունում միակ քննչական մարմինն է, որը լիազորված է նախաքննություն կատարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով: Ուստի ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ պատասխանատվությամբ է գործադրում օրենսդրությամբ իրեն վերապահված գործիքակազմը, իսկ իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերություններում գործում է երկու կարևորագույն ուղղություններով. առաջինը՝ այդ մարմինների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է և հանցանք կատարած անձանց քրեական! պատասխանատվության ենթարկելը, երկ! րորդը՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության եղանակով հանրապետությունում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: 

-Ի՞նչ միջոցառումներ էր ենթադրում հակակոռուպցիոն ռազմավարությունը Հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ արդյունքներ են տվել այդ միջոցառումները: Արդյո՞ք դրանց արդյունքում բարձրացել է Հատուկ քննչական ծառայության նկատմամբ հանրության վստահության մակարդակը:

-Հակակոռուպցիոն գործառույթների շրջանակներում ծառայության ղեկավարությունը կարևորեց գործողությունների երկու ուղղություն՝ միջոցառումներ, որոնք ուղղված են ծառայության ներսում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ վերացմանը և հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման, դրանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Առաջին խմբի միջոցառումների շրջանակում մեր նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Հ! ատուկ քննչական ծառայության մասին»  ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և այլ օրենքներում, հաստատվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի կանոնագիրքը, հաստատվեց ծառայողական քննություններ իրականացնելու նոր կարգը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հստակեցվեցին ծառայության քննիչների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությանը, հաշվետվողականությանը, ծառայողների ինքնուրույնությանն ու պատասխանատվությանը վերաբերող նորմերը: Որպես օրինակ կարող եմ նշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նորամուծությունը, ըսÕ! ¿ որի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը քննվելու են նախաքննական այլ մարմնի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչների կողմից:

Վերակազմվեցին նաև ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով անցնող անձանց դիմումների և ընդհանրապես ծառայությանը դիմած քաղաքացիների դիմումների (այդ թվում՝ քննիչների ենթադրյալ խախտումների վերաբերյալ) քննարկման կառուցակարգերը, ծառայողական քննությունների արդյունավետ կատարման գործիքակազմը: Կարող եմ վերահաստատելոր վերջինտարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղելքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Առանց երկմտելու և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծառայությունում իսպառ վերացվել է կոռուպցիոն որևէ դրսևորում: Սրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները, որոնցում ! վերջիններս խնդրում են ծառայության քննիչներին հանձնարարել այնպիսի քրեական գործերի նախաքննությունը, որոնք քրեադատավարական նորմերի համաձայն ենթակա են նախաքննական այլ մարմինների: Քաղաքացիներն իրենց բազմապիսի խնդիրներով դիմում են ծառայությանը, ամեն անգամ շեշտելով, որ ծառայության նկատմամբ հանրային վստահությունը հիմնված է առաջին հերթին կոռուպցիայի բացակայության և անաչառ քննության կատարման հստակ որդեգրված քաղաքականության վրա:  Սրա մասին վկայում է այն փաստը, որ Ծառայության որևէ աշխատակից չի դատապարտվել որևէ հանցագործության կատարման համար ընդհանրապես և կոռուպցիոն հանցանքի համար մասնավորապես: Ավելին, որևէ քրեական գործ չի հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն արարք թույլ տալու դեպքի առթիվ, չեն եղել նման դիմումներ, չեն եղել այդ բնույթի հրապարակումներ մամուլում:

Մեզ հաջողվել է վերջին տարիներին կայացնել կոռուպցիայի դեմ պայքարում անաչառօբյեկտիվանկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն:

՞նչ միջոցառումներ են իրականացվել Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետությանբարձրացման ուղղությամբ:

-Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման ու բացահայտման, այդ բնույթի քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է չորս խումբ գործողություններ՝ առաջին. հանցագործությունների պատճառները և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին տարբեր քրեական գործերով քննիչները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջնորդագրեր են ներկայացնում պետական տարբեր մարմինների պաշտոնատար անձանց:

Օրինակ, 2016 թվականի ընթացքում ծառայությունում քննված բոլոր գործերով քննիչները ներկայացրել են 37 միջնորդագիր:  Հետևողական ենք եղել, որ ներկայացված միջորդագրերը օրենքով սահմանված կարգով քննարկվեն և միջոցներ ձեռնարկվեն:  2016 թվականին համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում ծառայությունից ազատվել են պաշտոնատար  4 անձինք, տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 10-ը:

Տարբեր պետական կառույցների 4 աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր չեն նշանակվել պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով:

Երկրորդ. անընդհատ կատարելագործվում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության մեթոդիկան, քննության որակը բարձրացնելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու, նրանց կատարած արարքները հիմնավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Կարևոր քայլերից մեկն այս բնույթի հանցագործությունների քննությունն իրականացնող մասնագիտացված քննչական ստորաբաժանման և մասնագիտացված քննիչների առանձնացումն է: Կարևոր քայլերից՝ ծառայության հրատարակած «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ ձեռնարկն է, որն այս բնույթի քրեական գործեր քննող քննիչների համար արդեն դարձել է քննության համար անհրաժեշտ վերլուծական և պրակտիկ բազա: Ծառայության կողմից մշակված ձեռնարկը համոզված ենք, որ օգտակար է լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև Հայաստանի Հանրապետության նախաքննական այլ մարմինների քննիչների համար նմանատիպ գործեր քննելիս:

Երրորդ. կոռուպցիոն և այլ հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից հաղորդումներն օպերատիվ ստանալու և քննությունն արագ նախաձեռնելու նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է էլեկտրոնային փոստի հասցեն, Ծառայության շենքում առկա է նամակ-դիմումների համար նախատեսված արկղ: Բացի այդ, քաղաքացիները դիմումները ներկայացնում են անձամբ, ընդունելությունների ժամանակ, փոստով: Կոռուպցիայի մասին հաղորդումները ստացվում են նաև տարբեր պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, նաև քննարկվում են! դրանց մասին մամուլի հաղորդումները:  Սա բերել է Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճինինչի մասին վկայում է վերջին շրջանում դիմումներիքանակի աննախադեպ ավելացումը:  Օրինակ 2016 թվականի ընթացքում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի: 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 1737 դիմում, այսինքն՝ 2016թ. ընթացքում քաղաքացիների դիմումները 23! 3-ով աճել են:

Չորրորդ. քննվող քրեական գործերի և դրանց արդյունքների` օրենքով թույլատրելի սահմաններում հրապարակայնացումը ևս նպաստում է հանրային տեղեկացվածությանը, իրավագիտակցության բարձրացմանը: Սա էլ, իր հերթին, բերում է առաջին հարթությունում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվող քաղաքացիների թվի նվազմանը, իսկ երկրորդ հարթությունում` նաև այդ գործարքների պահանջարկի կորստին:  Այս առումով ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը: Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տրվել են հրապարակումներ, ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են ավելի քան 486 հաղորդագրություններ՝ ընդ որում, միաժամանակ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին:

-Քանի՞ քրեական գործ է քննվել 2016 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, դրանք ի՞նչ բնույթի են եղել և ի՞նչ ընթացք են ստացել:

-2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 757 քրեական գործ: Նախորդ տարիների համեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ, 2015թ.՝ 761 քրեական գործ: Քննված 757 քրեական գործից ավարտվել է 465-ը, որոնցից 114-ը 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին ավարտվել է 89 քրեական գործ ավելի, քան 2015 թվականին, ինչը ակնհայտորեն վկայում է կատարողական արդյունավետության բարձրացման մասին: Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

Ծառայության քննիչների վարույթում 2016 թվականի ընթացքում քննված քրեական գործերից 408-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի:  Ավարտվել է այս բնույթի 267 քրեական գործ, որոնցից 26-ը` 42 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս  հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք:

Հարցազրույցը՝ Շանթ Խլղաթյանի 

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութ