Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ

 Հատուկ քննչական ծառայությունում իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքում ծառայությունում իսպառ վերացել է կոռուպցիոն որևէ դրսևորում։ Դրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները: Վերջին տարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Հատուկ քննչական ծառայությունում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետության, ծառայության նկատմամբ հանրության վստահության բարձրացման և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան,  ինչպե՞ս կբնութագրեք Հատուկ քննչական ծառայության տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման բնագավառում:

-Հանրապետությունում լայն թափով իրականացվող հակակոռուպցիոն գործընթացները, կոռուպցիայի և կոռուպցիոն հանցագործությունների դեմ  պայքարին ուղղված, կոռուպցիայի նախականխմանն ու նախազգուշացմանը միտված ծրագրերն ու միջոցառումներն առավել կարևորեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու անհրաժեշտությունը իրավապահ մարմինների համակարգում: Այս առումով հատկապես պետք է հաշվի առնել, որ ծառայությունը Հանրապետությունում միակ քննչական մարմինն է, որը լիազորված է նախաքննություն կատարել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով: Ուստի ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ պատասխանատվությամբ է գործադրում օրենսդրությամբ իրեն վերապահված գործիքակազմը, իսկ իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերություններում գործում է երկու կարևորագույն ուղղություններով. առաջինը՝ այդ մարմինների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է և հանցանք կատարած անձանց քրեական! պատասխանատվության ենթարկելը, երկ! րորդը՝ իրավապահ մարմինների հետ համագործակցության եղանակով հանրապետությունում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը: 

-Ի՞նչ միջոցառումներ էր ենթադրում հակակոռուպցիոն ռազմավարությունը Հատուկ քննչական ծառայությունում, ի՞նչ արդյունքներ են տվել այդ միջոցառումները: Արդյո՞ք դրանց արդյունքում բարձրացել է Հատուկ քննչական ծառայության նկատմամբ հանրության վստահության մակարդակը:

-Հակակոռուպցիոն գործառույթների շրջանակներում ծառայության ղեկավարությունը կարևորեց գործողությունների երկու ուղղություն՝ միջոցառումներ, որոնք ուղղված են ծառայության ներսում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ վերացմանը և հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման, դրանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Առաջին խմբի միջոցառումների շրջանակում մեր նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Հ! ատուկ քննչական ծառայության մասին»  ՀՀ օրենքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և այլ օրենքներում, հաստատվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի կանոնագիրքը, հաստատվեց ծառայողական քննություններ իրականացնելու նոր կարգը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հստակեցվեցին ծառայության քննիչների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությանը, հաշվետվողականությանը, ծառայողների ինքնուրույնությանն ու պատասխանատվությանը վերաբերող նորմերը: Որպես օրինակ կարող եմ նշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված նորամուծությունը, ըսÕ! ¿ որի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը քննվելու են նախաքննական այլ մարմնի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչների կողմից:

Վերակազմվեցին նաև ծառայության քննիչների վարույթում քննվող քրեական գործերով անցնող անձանց դիմումների և ընդհանրապես ծառայությանը դիմած քաղաքացիների դիմումների (այդ թվում՝ քննիչների ենթադրյալ խախտումների վերաբերյալ) քննարկման կառուցակարգերը, ծառայողական քննությունների արդյունավետ կատարման գործիքակազմը: Կարող եմ վերահաստատել, որ վերջինտարիներին ներդրված հակակոռուպցիոն ռազմավարությունը որևէ պետական կառույցում առավել արդյունավետ չի եղել, քան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Առանց երկմտելու և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծառայությունում իսպառ վերացվել է կոռուպցիոն որևէ դրսևորում: Սրա կարևորագույն ցուցիչներից են ինչպես ծառայության քննիչների կողմից ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործերի, դիմումների, մամուլի հրապարակումների բացակայությունը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների դիմումները, որոնցում ! վերջիններս խնդրում են ծառայության քննիչներին հանձնարարել այնպիսի քրեական գործերի նախաքննությունը, որոնք քրեադատավարական նորմերի համաձայն ենթակա են նախաքննական այլ մարմինների: Քաղաքացիներն իրենց բազմապիսի խնդիրներով դիմում են ծառայությանը, ամեն անգամ շեշտելով, որ ծառայության նկատմամբ հանրային վստահությունը հիմնված է առաջին հերթին կոռուպցիայի բացակայության և անաչառ քննության կատարման հստակ որդեգրված քաղաքականության վրա:  Սրա մասին վկայում է այն փաստը, որ Ծառայության որևէ աշխատակից չի դատապարտվել որևէ հանցագործության կատարման համար ընդհանրապես և կոռուպցիոն հանցանքի համար մասնավորապես: Ավելին, որևէ քրեական գործ չի հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայության որևէ աշխատակցի կողմից կոռուպցիոն արարք թույլ տալու դեպքի առթիվ, չեն եղել նման դիմումներ, չեն եղել այդ բնույթի հրապարակումներ մամուլում:

Մեզ հաջողվել է վերջին տարիներին կայացնել կոռուպցիայի դեմ պայքարում անաչառ, օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն:

-Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության արդյունավետությանբարձրացման ուղղությամբ:

-Հանրապետությունում կոռուպցիոն հանցագործությունների նախականխման ու բացահայտման, այդ բնույթի քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է չորս խումբ գործողություններ՝ առաջին. հանցագործությունների պատճառները և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին տարբեր քրեական գործերով քննիչները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված միջնորդագրեր են ներկայացնում պետական տարբեր մարմինների պաշտոնատար անձանց:

Օրինակ, 2016 թվականի ընթացքում ծառայությունում քննված բոլոր գործերով քննիչները ներկայացրել են 37 միջնորդագիր:  Հետևողական ենք եղել, որ ներկայացված միջորդագրերը օրենքով սահմանված կարգով քննարկվեն և միջոցներ ձեռնարկվեն:  2016 թվականին համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում ծառայությունից ազատվել են պաշտոնատար  4 անձինք, տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 10-ը:

Տարբեր պետական կառույցների 4 աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր չեն նշանակվել պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառով:

Երկրորդ. անընդհատ կատարելագործվում է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության մեթոդիկան, քննության որակը բարձրացնելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու, նրանց կատարած արարքները հիմնավորելու, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Կարևոր քայլերից մեկն այս բնույթի հանցագործությունների քննությունն իրականացնող մասնագիտացված քննչական ստորաբաժանման և մասնագիտացված քննիչների առանձնացումն է: Կարևոր քայլերից՝ ծառայության հրատարակած «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ ձեռնարկն է, որն այս բնույթի քրեական գործեր քննող քննիչների համար արդեն դարձել է քննության համար անհրաժեշտ վերլուծական և պրակտիկ բազա: Ծառայության կողմից մշակված ձեռնարկը համոզված ենք, որ օգտակար է լինելու ոչ միայն Հատուկ քննչական ծառայության քննիչների, այլև Հայաստանի Հանրապետության նախաքննական այլ մարմինների քննիչների համար նմանատիպ գործեր քննելիս:

Երրորդ. կոռուպցիոն և այլ հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից հաղորդումներն օպերատիվ ստանալու և քննությունն արագ նախաձեռնելու նպատակով Ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված է էլեկտրոնային փոստի հասցեն, Ծառայության շենքում առկա է նամակ-դիմումների համար նախատեսված արկղ: Բացի այդ, քաղաքացիները դիմումները ներկայացնում են անձամբ, ընդունելությունների ժամանակ, փոստով: Կոռուպցիայի մասին հաղորդումները ստացվում են նաև տարբեր պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, նաև քննարկվում են! դրանց մասին մամուլի հաղորդումները:  Սա բերել է Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճին, ինչի մասին վկայում է վերջին շրջանում դիմումներիքանակի աննախադեպ ավելացումը:  Օրինակ 2016 թվականի ընթացքում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1970 դիմումի: 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 1737 դիմում, այսինքն՝ 2016թ. ընթացքում քաղաքացիների դիմումները 23! 3-ով աճել են:

Չորրորդ. քննվող քրեական գործերի և դրանց արդյունքների` օրենքով թույլատրելի սահմաններում հրապարակայնացումը ևս նպաստում է հանրային տեղեկացվածությանը, իրավագիտակցության բարձրացմանը: Սա էլ, իր հերթին, բերում է առաջին հարթությունում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվող քաղաքացիների թվի նվազմանը, իսկ երկրորդ հարթությունում` նաև այդ գործարքների պահանջարկի կորստին:  Այս առումով ապահովվել է օրենքով սահմանված թույլատրելի սահմաններում քրեական գործերի քննության արդյունքների լուսաբանման հրապարակայնությունը: Պարբերաբար հասարակական հնչեղություն ունեցող գործերի ընթացքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տրվել են հրապարակումներ, ծառայության պաշտոնական կայքէջում տարբեր քրեական գործերի լուսաբանման կապակցությամբ տեղադրվել են ավելի քան 486 հաղորդագրություններ՝ ընդ որում, միաժամանակ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Օպերատիվ ու պատշաճ արձագանքվել է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հրապարակումներին, ահազանգերին:

-Քանի՞ քրեական գործ է քննվել 2016 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, դրանք ի՞նչ բնույթի են եղել և ի՞նչ ընթացք են ստացել:

-2016թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 757 քրեական գործ: Նախորդ տարիների համեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ, 2015թ.՝ 761 քրեական գործ: Քննված 757 քրեական գործից ավարտվել է 465-ը, որոնցից 114-ը 182 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին ավարտվել է 89 քրեական գործ ավելի, քան 2015 թվականին, ինչը ակնհայտորեն վկայում է կատարողական արդյունավետության բարձրացման մասին: Դատի տրված 182 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 36-ը, 7 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ մնացածի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

Ծառայության քննիչների վարույթում 2016 թվականի ընթացքում քննված քրեական գործերից 408-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի:  Ավարտվել է այս բնույթի 267 քրեական գործ, որոնցից 26-ը` 42 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս  հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 65 պաշտոնատար անձինք:

Հարցազրույցը՝ Շանթ Խլղաթյանի 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай