2017թ. աշխարհի 10 լավագույն ռեստորանները
LifestyleԻնչպես հայտնում է korrespondent.net-ը, Ավստրալական Մելբուռնում հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների գլխավոր աղյուսակը՝ The World's 50 Best Restaurants 2017-ը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նյու Յորքում գտնվող Eleven Madison Park-ը, երկրորդը` իտալական Osteria Francescana-ն, այնուհետև իսպանական El Celler de Can Roca ռեստորանները:
Պարզվում է` The World’s 50 Best Restaurants վարկանշային աղյուսակը կազմվում է 2002թ. ի վեր՝ հիմնական շեշտը դնելով տարբեր երկրներ ներկայացնող շեֆ խոհարարների, գուրմանների և ռեստորանային քննադատների տված գնահատականների վրա:
Ստորև Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այս տարվա վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում ներառված ռեստորանները.
1. Eleven Madison Park, Նյու Յորք, ԱՄՆ
2. Osteria Francescana, Մոդենա, Իտալիա
3. El Celler de Can Roca, Ժիրոնա, Իսպանիա
4. Mirazur, Մենտոնա, Ֆրանսիա
5. Central, Լիմա, Պերու
6. Pasador Etxebarri, Բուստուրիա, Իսպանիա
7. Gaggan, Բանգկոկ, Թաիլանդ
8. Maido, Լիմա, Պերու
9. Mugaritz, Ռենտերիա, Իսպանիա
10. Steirereck, Վիեննա, Ավստրիա