Ատամները կանոնավոր մաքրելով խուսափում ենք սրտանոթային հիվանդություններից
LifestyleԲրիտանացի մասնագետների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով չեն մաքրում ատամները սրտային հիվանդություններ ձեռք բերելու ռիկսը 70 %-ով ավել է:
Այս պնդումն ապացուցելու համար գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է 11 հազար կամավոր մեծահասակ: Նրանք հայտնաբերել են, որ մասնակիցների 29 %-ը, ովքեր ատամները չեն մաքրում առավոտյան և երեկոյան, գանգատվում են սրտանոթային համակարգի խնդիրներից: Հետազոտողները պնդում են, որ բերանի խոռոչի բորբոքումը կարող է հանգեցնել զարկերակի նեղացման:
Բերանի խոռոչի հիվանդություններից մասամբ խուսափելու համար անհրաժեշտ է խոզանակները փոխել հաճախակի՝ 2 ամիսը մեկ անգամ, իսկ եթե հիվանդացել եք՝ առողջանալուց անմիջապես հետո նույնպես պետք է փոխել այն:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: