Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար». Անիտա Մկրտչյան

Lifestyle

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով BlogNews.am-ը հյուրընկալվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննային մարմնավորող 11-ամյա Անիտա Մկրտչյանի տանն ու պարզել՝ ինչպիսին է իրական կյանքում էկրանի վրա դժբախտ ու տառապած աղջնակի մանկությունը:

«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար: Ունեմ ամուր ու համերաշխ ընտանիք՝ ինձ շատ սիրող հայրիկ ու մայրիկ, չորս տարեկան եղբայր ու 16 տարեկան քույր»,- ասում է Անիտան, ով արդեն 8 ամիս է՝ մարմնավորում է մի աղջկա, ով երբեք չի վայելել երջանիկ ընտանիքի ուրախությունը և ապրում է մանկատանը: Աննայի դերի համար Անիտան լուրջ քաստինգ է հաղթահարել: Մոտ 200 մասնակից աղջիկներից ֆիլմի ստեղծագործական կազմը հենց իրեն ընտրեց. «Պարի էի, երբ պարի դպրոց եկան մի խումբ մարդիկ ու ասացին, որ նոր ֆիլմի համար դերասանուհի են փնտրում: Արդեն երեկոյան մայրիկիս զանգեցին ու առաջարկեցին, որ ես մասնակցեմ քասթինգին: Առավոտյան մայրիկիս հետ գնացի հեռուստատեսություն, որտեղ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինձ մի քանի հարց տվեցին: Հաջորդ օրը ինձ ու հայրիկիս հրավիրեցին հեռուստատեսություն և ասացին, որ գլխավոր դերի համար ինձ են ընտրել»:

 

Անիտայի համար սա դեբյուտային դեր է, նախկինում աղջիկը ոչ մի տեղ չի նկարահանվել: Սակայն, ինչպես ինքն է նշում, ստեղծագործական խմբի շնորհիվ շատ կարճ ժամկետում այնպես հարմարվեց տեսախցիկներին, որ գրեթե բոլոր տեսարաններում նկարահանվում է մեկ դուբլով:  

 

Ասել, որ Անիտան բազմաշնորհ երեխա է, սխալված չենք լինի: Բացի ֆիլմում նկարահանվելուց՝ աղջիկը նաև պարում է, նկարում, զբաղվում է մարմնամարզությամբ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտուհին ունի բարձր առաջադիմություն:  

«Նկարել սկսել եմ շատ փոքր տարիքից: Մի օր էլ որոշեցի ու ինքնուրույն գնացի և գրանցվեցի մեր թաղամասի մշակույթի կենտրոնի կերպարվեստի խմբում: Որոշ ժամանակ անց, երբ հավաքվեցին մի քանի աշխատանքներ, կենտրոնի ղեկավարությունը ցուցահանդես կազմակերպեց, և որպես լավագույն աշխատանքներ՝ իմ նկարները ցուցադրվեցին»:

  

Անիտան հրաշալի է նկարում. շնորհալի աղջկա աշխատանքների մեջ կարելի է տեսնել ինչպես բնապատկերներ ու նատյուրմորտներ, այնպես էլ հայ հայտնիներից շատերին:

Անիտան նաև ֆուտբոլ է խաղում, գիտի խաղի բոլոր կանոնները: Սիրելի ֆուտբոլային ակումբը «Real Madrid»-ն է, գիտի բոլոր խաղացողների անունները, սակայն ամենասիրելի ֆուտբոլիստը, անշուշտ, Հենրիխ Մխիթարյանն է: Համադասարանցիների հետ վերջին խաղի ժամանակ նույնիսկ ոտքի վնասվածք է ստացել, բայց ինչպես ինքը նշեց, արհամարհել է ցավն ու մինչև խաղի վերջը խաղացել է: Ի դեպ՝ Անիտան այն աղջիկներից է, որոնց մասին սովորաբար ասում են՝ «Պապայի աղջիկն է»: Ուժեղ կամքով ու նպատակասլաց Անիտան ասում է, որ իր մեջ այս հատկանիշները հենց իր հայրիկի շնորհիվ են ձևավորվել. «Մի քանի տարի առաջ ինչ-որ իրավիճակի հետ կապված ասացի՝ «չեմ կարող»: Այդ ժամանակ հայրիկս ասաց, որ այդ «չեմ կարող»-ը պետք է մոռանալ, ու այն ժամանակ, երբ այլևս այդպես չմտածեմ, ամեն ինչ իմ մոտ կստացվի: Այդ օրվանից երբեք չեմ ասում «չեմ կարող»:

 

Այն հարցին, թե արդյոք հաճախ են փողոցում կամ դպրոցում ճանաչում իրեն, Անիտան համեստորեն ժպտում է ու անկեղծանում, որ շատ է ուրախանում նման դեպքերում: Սակայն, որքան էլ որ զարմանալի թվա, Անիտան երազում է ոչ թե օսկարակիր դերասանուհի, այլ ինտերիերի լավ դիզայներ դառնալու մասին. «Շատ եմ սիրում գծագրել, նախագծել, այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Չգիտեմ, հետագայում գուցե պլաններս փոխվեն, բայց այս պահին ինձ այդ մասնագիտությունը շատ է գրավում»:

Ընկերների մասին խոսելիս Անիտայի աչքերը փայլում են։ Ասում է՝ շատ ընկերներ ունի թե՛ բակում, թե՛ դպրոցում և թե՛ ֆիլմի նկարահանման հարթակում: Քրոջ հետ էլ է ընկերություն անում, խորհուրդներ հարցնում: Բակային խաղերից սիրում է պահմտոցին, գործնագործն ու վոլեյբոլը, սակայն համակարգիչն էլ տեղ ունի Անիտայի առօրյայի մեջ: Ուտելիքից Անիտան սիրում է մայրիկի պատրաստած ամեն ինչը, սակայն տոլման ու հարիսան ամեն դեպքում առանձնացրեց:

Տնային գործերում Անիտան մայրիկի անփոխարինելի օգնականն է. ինչպես մայրիկն է նշում, սիրում է տան մաքրությամբ զբաղվել, նաև խոհանոցում է հաճախ լինում:

«Հաճախ եմ աղցաններ պատրաստում: Մայրիկս ասում է մթերքների հերթականությունը, ես էլ պատրաստում եմ: Նաև օրվա մեջ մի քանի անգամ հայրիկիս համար սուրճ եմ եփում: Ասում է՝ իմ ձեռքով եփած սուրճը համեղ է, ես էլ սիրով պատրաստում եմ»:

Մեր վերջին՝ «Ո՞րն է Անիտայի ամենամեծ ցանկությունը» հարցին փոքրիկ դերասանուհին պատասխանեց առանց երկմտելու. «Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, իսկ բոլոր երեխաները մեծանան սիրով շրջապատված»: 

  

Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»