Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար». Անիտա Մկրտչյան

Lifestyle

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով BlogNews.am-ը հյուրընկալվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննային մարմնավորող 11-ամյա Անիտա Մկրտչյանի տանն ու պարզել՝ ինչպիսին է իրական կյանքում էկրանի վրա դժբախտ ու տառապած աղջնակի մանկությունը:

«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար: Ունեմ ամուր ու համերաշխ ընտանիք՝ ինձ շատ սիրող հայրիկ ու մայրիկ, չորս տարեկան եղբայր ու 16 տարեկան քույր»,- ասում է Անիտան, ով արդեն 8 ամիս է՝ մարմնավորում է մի աղջկա, ով երբեք չի վայելել երջանիկ ընտանիքի ուրախությունը և ապրում է մանկատանը: Աննայի դերի համար Անիտան լուրջ քաստինգ է հաղթահարել: Մոտ 200 մասնակից աղջիկներից ֆիլմի ստեղծագործական կազմը հենց իրեն ընտրեց. «Պարի էի, երբ պարի դպրոց եկան մի խումբ մարդիկ ու ասացին, որ նոր ֆիլմի համար դերասանուհի են փնտրում: Արդեն երեկոյան մայրիկիս զանգեցին ու առաջարկեցին, որ ես մասնակցեմ քասթինգին: Առավոտյան մայրիկիս հետ գնացի հեռուստատեսություն, որտեղ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինձ մի քանի հարց տվեցին: Հաջորդ օրը ինձ ու հայրիկիս հրավիրեցին հեռուստատեսություն և ասացին, որ գլխավոր դերի համար ինձ են ընտրել»:

 

Անիտայի համար սա դեբյուտային դեր է, նախկինում աղջիկը ոչ մի տեղ չի նկարահանվել: Սակայն, ինչպես ինքն է նշում, ստեղծագործական խմբի շնորհիվ շատ կարճ ժամկետում այնպես հարմարվեց տեսախցիկներին, որ գրեթե բոլոր տեսարաններում նկարահանվում է մեկ դուբլով:  

 

Ասել, որ Անիտան բազմաշնորհ երեխա է, սխալված չենք լինի: Բացի ֆիլմում նկարահանվելուց՝ աղջիկը նաև պարում է, նկարում, զբաղվում է մարմնամարզությամբ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտուհին ունի բարձր առաջադիմություն:  

«Նկարել սկսել եմ շատ փոքր տարիքից: Մի օր էլ որոշեցի ու ինքնուրույն գնացի և գրանցվեցի մեր թաղամասի մշակույթի կենտրոնի կերպարվեստի խմբում: Որոշ ժամանակ անց, երբ հավաքվեցին մի քանի աշխատանքներ, կենտրոնի ղեկավարությունը ցուցահանդես կազմակերպեց, և որպես լավագույն աշխատանքներ՝ իմ նկարները ցուցադրվեցին»:

  

Անիտան հրաշալի է նկարում. շնորհալի աղջկա աշխատանքների մեջ կարելի է տեսնել ինչպես բնապատկերներ ու նատյուրմորտներ, այնպես էլ հայ հայտնիներից շատերին:

Անիտան նաև ֆուտբոլ է խաղում, գիտի խաղի բոլոր կանոնները: Սիրելի ֆուտբոլային ակումբը «Real Madrid»-ն է, գիտի բոլոր խաղացողների անունները, սակայն ամենասիրելի ֆուտբոլիստը, անշուշտ, Հենրիխ Մխիթարյանն է: Համադասարանցիների հետ վերջին խաղի ժամանակ նույնիսկ ոտքի վնասվածք է ստացել, բայց ինչպես ինքը նշեց, արհամարհել է ցավն ու մինչև խաղի վերջը խաղացել է: Ի դեպ՝ Անիտան այն աղջիկներից է, որոնց մասին սովորաբար ասում են՝ «Պապայի աղջիկն է»: Ուժեղ կամքով ու նպատակասլաց Անիտան ասում է, որ իր մեջ այս հատկանիշները հենց իր հայրիկի շնորհիվ են ձևավորվել. «Մի քանի տարի առաջ ինչ-որ իրավիճակի հետ կապված ասացի՝ «չեմ կարող»: Այդ ժամանակ հայրիկս ասաց, որ այդ «չեմ կարող»-ը պետք է մոռանալ, ու այն ժամանակ, երբ այլևս այդպես չմտածեմ, ամեն ինչ իմ մոտ կստացվի: Այդ օրվանից երբեք չեմ ասում «չեմ կարող»:

 

Այն հարցին, թե արդյոք հաճախ են փողոցում կամ դպրոցում ճանաչում իրեն, Անիտան համեստորեն ժպտում է ու անկեղծանում, որ շատ է ուրախանում նման դեպքերում: Սակայն, որքան էլ որ զարմանալի թվա, Անիտան երազում է ոչ թե օսկարակիր դերասանուհի, այլ ինտերիերի լավ դիզայներ դառնալու մասին. «Շատ եմ սիրում գծագրել, նախագծել, այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Չգիտեմ, հետագայում գուցե պլաններս փոխվեն, բայց այս պահին ինձ այդ մասնագիտությունը շատ է գրավում»:

Ընկերների մասին խոսելիս Անիտայի աչքերը փայլում են։ Ասում է՝ շատ ընկերներ ունի թե՛ բակում, թե՛ դպրոցում և թե՛ ֆիլմի նկարահանման հարթակում: Քրոջ հետ էլ է ընկերություն անում, խորհուրդներ հարցնում: Բակային խաղերից սիրում է պահմտոցին, գործնագործն ու վոլեյբոլը, սակայն համակարգիչն էլ տեղ ունի Անիտայի առօրյայի մեջ: Ուտելիքից Անիտան սիրում է մայրիկի պատրաստած ամեն ինչը, սակայն տոլման ու հարիսան ամեն դեպքում առանձնացրեց:

Տնային գործերում Անիտան մայրիկի անփոխարինելի օգնականն է. ինչպես մայրիկն է նշում, սիրում է տան մաքրությամբ զբաղվել, նաև խոհանոցում է հաճախ լինում:

«Հաճախ եմ աղցաններ պատրաստում: Մայրիկս ասում է մթերքների հերթականությունը, ես էլ պատրաստում եմ: Նաև օրվա մեջ մի քանի անգամ հայրիկիս համար սուրճ եմ եփում: Ասում է՝ իմ ձեռքով եփած սուրճը համեղ է, ես էլ սիրով պատրաստում եմ»:

Մեր վերջին՝ «Ո՞րն է Անիտայի ամենամեծ ցանկությունը» հարցին փոքրիկ դերասանուհին պատասխանեց առանց երկմտելու. «Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, իսկ բոլոր երեխաները մեծանան սիրով շրջապատված»: 

  

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest