Ներաճած եղունգները չի կարելի անտեսել
LifestyleՄասնագետների փոխանցմամբ ներաճող եղունգը համարվում է հիվանդություն, որի ժամանակ եղունգը աճում է դեպի կողք` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, եւ հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում: Ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում: Սկզբում հիվանդությունն իր մասին զգացնել է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է ու այտուցվում, իսկ ժամանակին բուժումը չսկսելու դեպքում սկսում է եղունգից թարախային արտադրություն գալ:
Աշխատելով լուծել այս խնդիրը` մարդիկ ավելի կարճ են կտրում եղունգը՝ խորացնելով առանց այն էլ լուրջ իրավիճակը: Իսկ այս դեպքում միշտ էլ մեծանում է ինֆեկցիայի հավանականությունը: Հիվանդի անտարբերությունը կարող է շատ վտանգավոր բարդությունների հանգեցնել. հյուսվածքները կարող են հասցնել ընդհուպ մեծ մատի գանգրենայի:
Եղունգի ներաճելու պատճառները մի քանիսն են` եղունգի ոչ ճիշտ, չափից խորը կտրելն է, նեղ կոշիկ կրելը` հատկապես բարձրակրունկ: Այս ժամանակ եղունգը ուժեղ սեղմվում է թմբիկի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: