Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Հայտնի են «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի մրցանակակիրները

«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի փակման հանդիսավոր  արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:

«Այս տարվա փառատոնի ձեռքբերումն ուկրաինական պատվիրակության հետ կնքած հուշագիրն է, որը լայն հեռանկար է բացում մեր մասնակիցների համար: Այն «Արտ ֆեստ» փառատոնում աչքի ընկած երիտասարդներին հնարավորություն կտա դուրս գալ միջագային հարթակ, վերապատրաստվել արտասահմանում»,- նշեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

«Արտ ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ,  կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ  կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների  շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը,  նոր անուններ բացահայտելը:

Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց  Էմիլիա Նալբանդյանը, լավագույն գրաֆիկա անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, Լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան ճանաչվեց Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ համարվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը: Լավագուն երիտասարդական հավաքածու անվանակարգում հաղթեց Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները: Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չկային:

Կային մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:

Փառատոնի մասնակից գեղանկարիչ Վահե Ափոյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում «Արտ Ֆեստ»-ին և կարծում է, որ այն երիտասարդ ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու հնարավորություն է տալիս:  Նա հավելեց, որ տարիների ընթացքում հետևել է փառատոնի զարգացմանը և ընդգծեց, որ այն տարեցտարի ավելի ընդգրկուն և բովանդակալից է դառնում:

«Այն ասպարեզում, որտեղ աշխատում ու առաջընթաց չեմ տեսնում, շատ արագ հեռանում եմ, բայց արդեն չորրորդ տարին է, ինչ «Արտ Ֆեստ»-ի հետ եմ: Ցուցադրվեցին համարձակ, հետաքրքիր, աշխատանքներ, որոնք կարող ենք ներկայացնել նաև արտասահմանցի արվեստասերներին»,-շեշտեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Փառատոնի ժյուրիի անդամներն են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա), Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):

«Արտ Ֆեստ»  երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի  և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել  է 130 երիտասարդ,  իսկ այս տարի 500:

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր