Ի՞նչ ավտոմեքենա է վարում Մարկ Ցուկերբերգը (լուսանկարներ)
LifestyleԱշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն անհավանական մարդ է: Իր բոլոր ձեռքբերումների հետ միասին հիմա նա աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերն է: 
Չնայած հսկայական հարստությանը, Մարկ Ցուկերբերգն անհամար ավտոմեքենաներով լի ավտոտնակ չունի:

Մինչև այս ավտոմեքենան նա վարում էր համեստ Honda Fit և Golf GTI ավտոմեքենաները, որոնք թեև հայտնի են ԱՄՆ-ում, բայց ոչ մի բանով չեն առանձնանում:

Բայց, ինչպես պարզվում է, նա ծայրահեղություններից ծայրահեղություն է գնում: Դա է վկայում նրա ավտոմեքենայի ընտրությունը: Իսկ ինչպիսի՞ն է այն:

Խոսքը գնում է իտալական Pagani Huayra մակնիշի ավտոմեքենայի մասին, որն ունի 750 ձիաուժ:

Այս անսովոր ավտոմեքենան արտադրվում է Մոդենում գտնվող փոքրիկ ընկերության կողմից: Արտադրման ողջ ընթացքում պրոցեսին է հետևում բրենդի նախագահը՝ Horacio Pagani-ն:

Ավտոմեքենայի սկզբնական գինը 1,056 միլիարդ եվրո է:

Բայց դա ծախսերի դեռ սկիզբն է, քանի որ ավտոմեքենայի վերջնական կարգավորումներից հետո դրա գինը կավելանա մոտ 500 հազար եվրոյով:

Հետաքրքիր է, որ նմանատիպ ավտոմեքենա է վարում նաև Քիմ Քարդաշյանը:
