Մաքսիմ Գալկին. «Ռուսական հեռուստաալիքները կրճատում են Պուտինի մասին արված իմ կատակները»
LifestyleՀումորիստ Մաքսիմ Գալկինը, ով ի դեպ, շուտով գալու է Երեւան, իսրայելական «9 канал»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է քաղաքականության մասին, հայտնել է Super-ը։
Շոումենը նշել է, որ վերջին շրջանում շատ հաճախ են կրճատում իր ելույթները։
«Հեռուստաալիքները չեն ցուցադրում այն, ինչ ասում եմ։ Գոյություն ունի անհասկանալի մի ինքնացենզուրա, երբ վերադասից վախենալով կրճատում են ամեն ինչ, որպեսզի աստված չանի, չկորցնեն իրենց դիրքն ու պաշտոնը։ Բայց դա իրենց գործն է, ես մտադիր չեմ նրանց խրատել, իսկ հետո աշխատանքի տեղավորել, եթե նրանց աշխատանքից հեռացնեն Պուտինի մասին հնչած կատակի պատճառով։ Հետեւաբար, ես կատակում եմ այնպես, ինչպես ես եմ հասկանում, եւ ոչ ոք ոչ մի հարցում չի արգելում ինձ։ Իսկ այն, որ իմ քաղաքական հումորները հեռուստաեթերով չեն ցուցադրում, դա արդեն նրանց գործն է»։
Գալկինը բացատրել է, որ նման «ինքնացենզուրան» անհասկանալի է նրա համար։
«Վլադիմիր Վլադիմիրովիչին ես նմանակում եմ իր ղեկավարման հենց սկզբից։ Հետեւաբար, այստեղ յուրահատուկ կամ տարօրինակ ոչինչ չկա։ Ես նրա մոտ էլ եմ իրեն նմանակել, եւ նա ծիծաղել է»։
Իսկ ամենավերջում ուղիղ եթերում շոումենը պատմել է Պուտինի մասին հորինված իր ամենասիրելի անեկդոտներից մեկը։
— Владимир Владимирович ночью встал с кровати, пошел на кухню. Ну, чего-то проснулся, вот, пошел на кухню перекусить. Открывает так резко холодильник, а там на полке холодец дрожит. И он ему: «Не бзди, я за сметаной».