Աճպարար Փոլ Դենիելսը բուժօգնություն է ստանում՝ իր նապաստակի կծելուց հետո: Կենդանին կծել է նրա մատը, ինչը ստիպել է 76-ամյա Փոլին դիմել բժշկի: Այս ամենը կատակի վերածելով՝ Դենիելսը ասել է, որ հետաքրքիր կլինի կախարդություններ անել վնասված մատով: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը՝ վնասվածքը այդքան էլ լուրջ չէ: Նրա մատը դեռ ամբողջությամբ կա, և դա ուղակի մի փոքր վնասվածք է: Փոլը պետք է էլ ավելի ուշադիր լինելի իր մատների նկատմամբ, քանի որ 2012-ին շրջանաձև սղոցի պատահարի ժամանակ կորցնել էր իր մատի ծայրը: Մի անգամ էլ նա դիմել էր բժշկի, երբ պիցցայի կտորով հարվածել էին դեմքին: