Քրիստինե Պեպելյանը դասախոս է դարձել
Lifestyle
«Ինձ համար շատ հաճելի ու լավ պրոցես է: Չնայած տարիներ առաջ դասավանդել եմ Երգի պետական թատրոնում և երեխաներ հետ շփման փորձ ունեի, սա նույնը չէ»,- ESem.am-ին ասաց Քրիստինեն ու հավելեց, որ սա իր համար մեծ ձեռքբերում է:
«Ուրախ եմ, որ դասախոսներիս համար դարձել եմ կոլեգա ու նրանց կողքին կանգնելու մեծ պատիվ ունեմ»,- ոգևորությամբ նշեց նա ու ավելացրեց, որ անկախ դրանից՝ մինչև կյանքի վերջ սովորելու մի շարք բաներ ունի իր դասախոսներից:
Քրիստինեի խոսքով՝ ճանաչված լինելն իրեն օգնում է ուսանողների հետ շփման մեջ, ինքն էլ խիստ պաշտոնական չէ նրանց հետ: «Ուսանողներս ինձ դիմում են՝ Քրիստինա Ռուբենովնա, ինչն ինձ համար մի քիչ անսովոր է: Ամեն դեպքում՝ ես չեմ կարծում, որ մեր հարաբերությունները շատ խիստ պետք է լինեն: Ցանկացած իրավիճակում մարդկային հարաբերություններն են կարևոր»,- շեշտեց երգչուհին:
Ըստ նրա՝ Կոնսերվատորիայում սովորում են մարդիկ, ովքեր էությամբ երաժիշտ են, իսկ երաժիշտների հետ շփվելը հեշտ է: